Գեորգի Իվանով
Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով | |
---|---|
ռուս.՝ Георгий Фёдорович Иванов | |
25 մարտի, 1918 - 1994 | |
Ծննդավայր | Կսիզովո (ներկայում՝ Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջան) |
Մահվան վայր | Տուլա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1938-1947 |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | Խորհրդային Միության հերոս (1945) Լենինի շքանշան «Ոսկե Աստղ» մեդալ |
Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով (ռուս.՝ Георгий Фёдорович Иванов, 25 մարտի, 1918, Կսիզովո (ներկայում՝ Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջան), 1994, Տուլա), Խորհրդային բանակի մայոր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Իվանովը ծնվել է 1918 թվականի մարտի 25-ին Կսիզովո գյուղում (ներկայում՝ Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջան)։ Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է որպես տրակտորիստ։ 1938 թվականին զորակոչվելէ Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ Մասնակցել է լեհական արշավանքին։ 1940 թվականին ավարտել է կրտսեր լեյտենանտի կուրսերը, 1942 թվականին՝ «Կրակոց» կուրսերը։ 1941 թվականի հունիսից եղել է Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում։ 1944 թվականի սեպտեմբերին արդեն գվարդիայի մայոր Գեորգի Իվանովը Բելառուսական առաջին ճակատի 65-րդ բանակի առաջին գվարդիական տանկային կորպուսի մոտոհրաձգային առաջին բրիգադում գումարտակի հրամանատար էր։ Աչքի է ընկել Նարևի կռվում[1]։
1944 թվականի սեպտեմբերի 5-ին Իվոնովի գումարտակը անցնում է Նարևն ու գրավում նրա արևմտյան ափին գտնվող հենակետը։ Շարժվելով առաջ՝ գումարտակն ազատագրում է Կարնևեկ բնակավայրը, հետ մղում գերմանական 12 հակագրոհները։ Գումարտակի գործողությունները ողջ բրիգադին թույլ են տալիս հաջողությամբ անցնել Նարևը[1]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով 1945 թվականի մարտի 24-ին գվարդիայի մայոր Գեորգի Իվանովը արժանացել է Խորհրդային Միության հերոս բարձրագույն կոչման և պարգևատրվել Լենինի շքանշանով ու «Ոսկե Աստղ» մեդալով[1]։
1947 թվականին Իվանովը ուղարկվել է պահեստային ուժեր։ Ապրել ու աշխատել է Տուլայում[1]։ Մահացել է 1994 թվականին[2]։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով ու Ալեքսանդր Նևսկու շքանշանով, ինչպես նաև Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երկու շքանշաններով, Կարմիր Աստղի շքանշանով, մի շարք մեդալներով[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дорогой славы и бессмертия. Воронеж, 1966. / стр.2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Иванов Георгий Фёдорович» (ռուսերեն). AZ Library. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Иванов Георгий Фёдорович» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
|