Գեորգի Գաուզե
Գեորգի Գաուզե Georgi Gauze | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1910 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 2, 1986[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաբան և բնապահպանագետ |
Ամուսին | Maria Brazhnikova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լեհական գիտությունների ակադեմիա |
Գեորգի Ֆրանցի Գաուզե (դեկտեմբերի 27, 1910, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 1986[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մանրէաբան, ակադեմիկոս ԽՍՀՄ ԲԳԱ, էկոլոգիայի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանական բաժինը (1931)։ Աշխատել է նույն տեղում մինչև 1942 թ. Կենսաբանական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1940)։ 1942 թվականից հակաբիոտիկների լաբարատորիայի, Նարկոմզդրավի բժշկական մակաբուծության ինստիտուտի և արևադարձային բժշկության, 1948 թ-ից ՍՍՀՄ ԲԳԱ անտիբիոտիկների լաբորատորիայի վարիչ։ 1960-1986 թթ. ԽՍՀՄ ԲԳԱ նոր հակաբիոտիկների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ Կարևորագույն գիտական աշխատանքները նվիրված են էկոլոգիային և նախակենդանաբանությանը (պրոտոզոոլոգիա), ինչպես նաև հակաբիոտոկերի որոնմանը և նրանց գործողության մեխանիզմի սահմանմանը։ Փորձնականորեն ապացուցել է մրցակցային բացառման սկզբունքը (Վոլտեր - Գաուզեի սկզբունք), համաձայն որի երկու տեսակ չեն կարող անխախտորեն համագոյակցել սահմանափակ տարածությունում, եթե երկուսի քանակությունը լիմիտավորված է նույն կենսական կարևոր ռեսուրսով։ Կատարել է պրոտոպլազմի անհամաչափության հետազոտություններ, դիտարկելով այն կենսաբանական էվոլյուցիայի տեսանկյունով։ 1942 թ. Մ.Գ. Բրաժնիկովի հետ համատեղ ստացել է սովետական հակաբիոտիկը՝ գրամիցիդին C, այդ թվում նաև՝ ստացել, ուսումնասիրել և արտադրության մեջ է ներդրել հակաբիոտիկներ՝ պոլիմիցին (նեոմիցին), մոնոմիցին, րիստոմիցին, գելիոմիցին և լինկոմիցին, հակաուռուցքային հակաբիոտիկներ՝ օլիվոմիցին և ռուբոմիցին։ Մշակել է ակտինոմիցետների՝ հակաբիոտիկների պրոդուցենտների դասակարգումը։ Ստալինյան մրցանակ (1946 թ., կնոջ՝ Մարիա Գեորգովնա Բրաժնիկովայի հետ) գրամիդին С-ի հայտնաբերման համար։ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (1967), քիմիոտերապիայի միջազգային հանրության նախագահական կազմի անդամ (1959 թ-ից) և փոխնախագահ (1962 թ-ից)։ Գ. Ֆ. Գաուզեի անունն է կրում Նոր անտիբիոտիկների հետազոտության գիտա-հետազոտակամ ինստիտուտը ՌԲԳԱ Մոսկվայում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gause G.F. The Struggle for Existence. Baltimore, 1934.
- Гаузе Г. Ф. Асимметрия протоплазмы. М.-Л.։ Изд-во АН СССР, 1940.
- Гаузе Г. Ф. Лекарственные вещества микробов. М.-Л.։ Изд-во АН СССР, 1946.
- Гаузе Г. Ф. Антибиотики и их лечебное применение.
- Гаузе Г. Ф. Лекции по антибиотикам. 3-е изд. М.։ Изд-во АН СССР, 1958.
- Гаузе Г. Ф. Экология и некоторые проблемы происхождения видов. / В сб.։ Экология и эволюционная теория. Л.։ Наука, 1984.
- Гаузе Г. Ф., Дудник Ю. Ф. Противоопухолевые антибиотики. М.։ Медицина, 1987.
- Гаузе Г. Ф. Борьба за существование. М.-Ижевск, 2002.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Галл Я. М. Г. Ф. Гаузе - эколог и эволюционист. СПб.։ Альманах, 1997. 160 с.
- Биологи. Биографический справочник. Киев։ Наукова думка, 1984. 816 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 2 մահեր
- 1986 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոսներ
- Ռուս էկոլոգներ
- ԽՍՀՄ էկոլոգներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գյուտարարներ
- Ռուս գյուտարարներ
- 20-րդ դարի գիտնականներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուս կենսաբաններ
- Խորհրդային մանրէաբաններ
- Ռուս գիտնականներ
- Խորհրդային ակադեմիկոսներ