Գեդարեֆ (քաղաք)
Գեդարեֆ | |
---|---|
Տեսակ | բնակավայր և քաղաք |
Երկիր | Սուդան |
Վարչատարածք | Al Qadarif? |
ԲԾՄ | 634 մետր |
Մակերես | 65,263 կմ² |
Գեդարեֆ (արաբ․՝ القضارف), քաղաք արևելյան Սուդանում։ Նահանգի վարչա��ան կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 354 927 մարդ ( 2005 թվականի տվյալներով)[1]։
Գեդարեֆը հիմնադրվել է 1820-ական թվականներին Եգիպտոսից եկած փախստականների կողմից։ Քաղաքի հիմնական բնակչությունը արաբներն են, նուբիացիները և բեջաները[2]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեդարեֆը գտնվում է երկրի արևելքում՝ Եթովպիայի հետ սահմանի մոտ, Սուդանի մայրաքաղաք Խարթումից 400 կմ հարավ-արևելք։ Երեք կողմից քաղաքը շրջապատված է լեռներով։ Այն գտնվում է հարթ բլրի վրա՝ ծովի մակարդակից մոտ 600 մ բարձրության վրա[2]։
Այս տարածքը բնութագրվում է տեղումների բաշխման ընդգծված սեզոնայնությամբ։ Անձրևային շրջանը տևում է 3-4 ամիս, որի ընթացքում տեղումները կազմում են 700-900 մմ[2]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գեդարեֆում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 34,7 | 36,4 | 39,2 | 41,0 | 40,6 | 37,5 | 33,4 | 32,2 | 34,1 | 36,8 | 37,1 | 35,2 | 36,5 |
միջին ջերմաստիճանը (°C) | 25,9 | 27,5 | 30,3 | 32,3 | 32,7 | 30,1 | 27,1 | 26,3 | 27,4 | 29,3 | 28,9 | 26,6 | 28,9 |
միջին նվազագույնը (°C) | 17,2 | 18,3 | 21,6 | 23,8 | 25,2 | 23,4 | 21,6 | 21,2 | 21,4 | 22,1 | 21,0 | 18,1 | 21,3 |
տեղումների քանակը (մմ) | 0,0 | 0,5 | 0,5 | 3,4 | 21,2 | 90,9 | 183,4 | 184,4 | 85,5 | 31,4 | 3,0 | 0,0 | 603,7 |
Աղբյուր՝ [1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեդարեֆը առևտրի կենտրոն է, որը վաճառում է քաղաքի շրջակայքում աճեցված գյուղմթերքները՝ սորգո, քունջութ, հացահատիկային, ինչպես նաև անասունների կեր։ Քաղաքում զարգացած է բամբակի և այլ գործվածքների մշակումը, գործում են օճառի գործարաններ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2005 population estimates for cities in Sudan» (անգլերեն). Mongabay.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Al-Qadarif» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Al Qadarif». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «GEDAREF, Peace heaven of Eastern Sudan» (անգլերեն). Angelfire. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011-05z26-ին.
|