Գաստոն Ռամիրես
Ռամիրեսը Ուրուգվայի հավաքականի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Gastón Exequiel Ramírez Pereyra | ||
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 2, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 78կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սամպդորիա | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2008 | Պենյարոլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008-2010 | Պենյարոլ | 42 | (8) |
2010-2012 | Բոլոնյա | 58 | (12) |
2012-2016 | Սաութհեմպտոն | 48 | (6) |
2014-2015 | → Հալ Սիթի | 22 | (1) |
2016 | → Միդլսբրո | 18 | (7) |
2016-2017 | Միդլսբրո | 24 | (2) |
2017-ներկա | Սամպդորիա | 86 | (14) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2009 | Ուրուգվայ Մ20 | 13 | (3) |
2012 | Ուրուգվայ Մ23 | 5 | (2) |
2010-ներկա | Ուրուգվայ | 43 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գաստոն Ռամիրես (իսպ.՝ Gastón Ramírez, դեկտեմբերի 2, 1990[1][2], Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենյարոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամիրեսը Պենյարոլի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի մարտի 21-ին՝ փոխարինման մտնելով Դեֆենսոր Սպորտինգի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 13-ին՝ Ատենասի դեմ խաղում[5]։ 2010 թվականի հունվարի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սերոյի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[6]։ Պենյարոլի կազմում Գաստոն Ռամիրեսը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ, իսկ Պենյարոլը հաղթեց Ուրուգվայի առաջնությունը[7]։
Բոլոնյա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի օգոստոսի 25-ին Ռամիրեսը 2․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բոլոնյա[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 26-ին՝ փոխարինման մտնելով Կատանիայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 17-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթի Մոդենայի դեմ խաղում[11][12]։ Նոյեմբերի 25-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Կալյարիի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2011 թվականի հունվարի 23-ին՝ Լացիոյի դեմ խաղում[15][16]։ Մայիսի 15-ին ուրուգվայցին գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից այս հանդիպման 80-րդ րոպեին[17]։ Հոկտեմբերի 30-ին Ռամիրեսը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ Նոյեմբերին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[18]։ Բոլոնյայի կազմում Ռամիրեսը անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Սաութհեմպտոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 31-ին Ռամիրեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Սաութհեմպտոնի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 12 միլիոն ֆունտ ստերլինգ[21][22]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց սեպտեմբերի 15-ին՝ փոխարինելով Սթիվեն Դևիսին Արսենալի դեմ խաղում[23][24]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 22-ին՝ Աստոն Վիլայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը Սաութհեմպտոնի կազմում խփեց սեպտեմբերի 29-ին՝ Էվերտոնի դեմ խաղում[26][27]։ Նոյեմբերի 25-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[28][29]։ 2013 թվականի ապրիլի 27-ին նա հեռացվեց խաղադաշտից Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 70-րդ րոպեին[30][31]։ Օգոստոսի 27-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Բարնսլիի դեմ խաղում[32][33]։
2014 թվականի սեպտեմբերի 1-ին Ռամիրեսը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Հալ Սիթի[34][35][36]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ փոխարինելով Մոհամեդ Դիամեին Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[37][38]։ Նոյեմբերի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 50-րդ րոպեին[39][40]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 26-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[41][42]։ Հալ Սիթիի կազմում Ռամիրեսը անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[43]։ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին նա գոլային փոխանցում տվեց Սադիո Մանեին Լիվերպուլի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[44][45]։ Սաութհեմպտոնի կազմում Ռամիրեսը անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Միդլսբրո
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի 26-ին Ռամիրեսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Միդլսբրոյին[46][47]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 9-ին՝ Միլտոն Քինս Դոնսի դեմ խաղում[48]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 23-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[49][50]։ Մարտի 4-ին Ռամիրեսը դուբլ ձևակերպեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[51][52]։ Ապրիլի 5-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[53][54]։ Վարձավճարի ընթացքում Ռամիրեսը դարձավ 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 18 խաղերում[55]՝ օգնելով Միդլսբրոյին տեղափոխվել Չեմպիոնշիպ[56][57]։ 2016 թվականի հուլիսի 22-ին ուրուգվայցին լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Միդլսբրո՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[58]։ Հոկտեմբերի 29-ին նա գոլ խփեց Բորնմուտի դեմ խաղում[59][60], որը ճանաչվեց ամսվա լավագույն գոլ[61]։ Միդլսբրոյի կազմում Ռամիրեսը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Սամպդորիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 4-ին Ռամիրեսը 9․85 ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Սամպդորիա[62][63][64][65]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ֆոջայի դեմ խաղում[66]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 4-ին՝ Ջենոայի դեմ խաղում[67]։ Նոյեմբերի 28-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[68]։ Դեկտեմբեր 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում[69]։ Դեկտեմբերի 23-ին Ռամիրեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նապոլիի դեմ խաղում[70]։ 2018 թվականի հունվարի 21-ին ուրուգվայցին 3 գոլային փոխանցում տվեց Ֆիորենտինայի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սամպդորիային[71]։ Իր առաջին մրցաշրջանում Ռամիրեսը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[72]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամիրեսը ներկայացրել է Ուրուգվայը մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2009 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[73]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[74], իսկ Ուրուգվայը դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Բրազիլիային[75][76]։ 2012 թվականին Ռամիրեսը մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[77]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում[78]՝ գոլի հեղինակ դառնալով ԱՄԷ-ի դեմ խաղում[79][80], իսկ Ուրուգվայը դուրս մնաց խմբային փուլից[81][82]։
Իր դեբյուտը Ուրուգվայի ազգային հավաքականում Ռամիրեսը նշեց 2010 թվականի հոկտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Ինդոնեզիայի դեմ խաղում[83][84]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի մարտի 25-ին՝ Էստոնիայի դեմ ընկերական խաղում[85]։ 2013 թվականին Ռամիրեսը մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[86]՝ անցկացնելով 2 հանդիպում[87], իսկ Ուրուգվայը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում[88]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտվելով Իտալիային[89]։
2014 թվականի հունիսին Ռամիրեսը ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[90][91][92]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[93]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Իտալիայի դեմ խաղում[94][95][96]։ Ուրուգվայը դուրս մնաց 1/8 եզրափակչում՝ 2-0 հաշվով պարտվելով Կոլումբիային[97][98]։ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին Ռամիրեսը 2 գոլային փոխանցում տվեց Օմանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[99]։ 2016 թվականին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[100][101]՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 խաղերում, իսկ Ուրուգվայը դուրս մնաց խմբային փուլից[102][103]։ 2018 թվականին Ռամիրեսը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար նախնական 26-հոգանոց կազմում[104][105], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[106][107][108]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ[109]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պենյարոլ | 2009–10 | Պրիմերա Դիվիզիոն | 30 | 6 | 0 | 0 | — | 4 | 1 | 34 | 7 | |
Բոլոնյա | 2010–11 | Սերիա A | 25 | 4 | 2 | 3 | 0 | 0 | 27 | 7 | ||
2011–12 | 33 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 8 | ||||
Ընդհանուր | 58 | 12 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 60 | 15 | ||
Սաութհեմպտոն | 2012–13 | Պրեմիեր Լիգա | 26 | 5 | 0 | 0 | — | 0 | 0 | 26 | 5 | |
2013–14 | 18 | 1 | 1 | 0 | 3 | 2 | 22 | 3 | ||||
2014–15 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||||
2015–16 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 5 | 0 | ||||
Ընդհանուր | 48 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 2 | 55 | 8 | ||
Հալ Սիթի (վարձավճար) | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 22 | 1 | 0 | 0 | — | 0 | 0 | 22 | 1 | |
Միդլսբրո | 2015–16 | Չեմպիոնշիպ | 18 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 7 | ||
2016–17 | Պրեմիեր Լիգա | 24 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 26 | 2 | |||
Ընդհանուր | 42 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 9 | ||
Սամպդորիա | 2017–18 | Սերիա A | 37 | 3 | 3 | 2 | — | 40 | 5 | |||
2018–19 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||||||
Ընդհանուր | 39 | 3 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 5 | ||
Կարիերայի ընդհանուր | 239 | 37 | 9 | 5 | 6 | 2 | 10 | 3 | 258 | 45 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ[109]
Ուրուգվայ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2010 | 3 | 0 |
2011 | 5 | 0 |
2012 | 6 | 0 |
2013 | 12 | 0 |
2014 | 8 | 0 |
2016 | 8 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 43 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենյարոլ
- Ուրուգվայի առաջնություն․ 2009–10[7]
Միդլսբրո
- Չեմպիոնշիպ․ երկրորդ տեղ․ 2015–16[56]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Uruguay - G. Ramírez - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Peñarol vs. Defensor Sporting - Football Match Line-Ups - March 21, 2009 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Club Atlético Atenas de San Carlos - CA Peñarol, Dec 13, 2009 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Club Atlético Cerro - CA Peñarol, Jan 30, 2010 - Primera Division Clausura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 7,0 7,1 FootballDatabase.com. «Uruguay Primera Division 2009/10, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «UFFICIALE: doppio colpo del Bologna, ecco Ramirez e Tine - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Calcio Catania - Bologna FC 1909, Sep 26, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «US Palermo - Bologna FC 1909, Oct 17, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Bologna FC 1909 - Modena FC 2018, Oct 27, 2010 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Andrea, Tosi. «Il Bologna dice grazie a Ramirez». archiviostorico.gazzetta.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Cagliari Calcio - Bologna FC 1909, Nov 25, 2010 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Francesco, Velluzzi. «Bologna, una lezione in tre gol Il Cagliari travolto ed eliminato». archiviostorico.gazzetta.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Bologna FC 1909 - SS Lazio, Jan 23, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Goles uruguayos en Italia». futbol.com.uy - Montevideo Portal (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «ACF Fiorentina - Bologna FC 1909, May 15, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «UFFICIALE: Bologna, rinnova Ramirez - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Ramírez Completes Saints Switch». Southampton FC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Gaston Ramirez completes move to Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Southampton sign Gaston Ramirez from Bologna | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Wilson, Jeremy (2012 թ․ օգոստոսի 31). «Southampton obliterate their transfer record to secure the £12 million arrival of Gaston Ramirez from Bologna» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Arsenal FC - Southampton FC, Sep 15, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Arsenal 6-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Southampton FC - Aston Villa, Sep 22, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Everton FC - Southampton FC, Sep 29, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Everton 3-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Southampton FC - Newcastle United, Nov 25, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Southampton 2-0 Newcastle». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Southampton FC - West Bromwich Albion, Apr 27, 2013 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Southampton 0-3 West Brom». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Barnsley FC - Southampton FC, Aug 27, 2013 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Barnsley 1-5 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Official: Hull City sign Ramirez from Southampton on season-long loan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Transfer news: Hull City sign Gaston Ramirez on loan from Southampton». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Saints' Ramirez joins Hull on loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Hull City - West Ham United, Sep 15, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Hull City 2-2 West Ham United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 15. Վերցվ��ծ է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Hull City - Tottenham Hotspur, Nov 23, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Hull City 1-2 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Sunderland AFC - Hull City, Dec 26, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Sunderland 1-3 Hull City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Gaston Ramirez | Football Stats | Sampdoria | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Liverpool FC - Southampton FC, Oct 25, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Liverpool 1-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Ramírez joins Boro on loan». Southampton FC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Middlesbrough: Gaston Ramirez signs on loan from Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Milton Keynes Dons - Middlesbrough FC, Feb 9, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Middlesbrough FC - Cardiff City, Feb 23, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Middlesbrough 3-1 Cardiff City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Middlesbrough FC - Wolverhampton Wanderers, Mar 4, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Middlesbrough 2-1 Wolverhampton Wanderers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Middlesbrough FC - Huddersfield Town, Apr 5, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Middlesbrough 3-0 Huddersfield: Boro power past Huddersfield». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Gaston Ramirez | Football Stats | Sampdoria | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 56,0 56,1 Taylor, Louise (2016 թ․ մայիսի 7). «Middlesbrough promoted to Premier League after 1-1 draw with Brighton». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Middlesbrough promoted to Premier League as it happened». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Gaston Ramirez joins Middlesbrough on three-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Middlesbrough FC - AFC Bournemouth, Oct 29, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Middlesbrough 2-0 Bournemouth». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Vickers, Anthony (2016 թ․ նոյեմբերի 7). «Gaston Ramirez wins Match of the Day Goal of the Month award». gazettelive. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Uruguayan Ramirez joins the Blucerchiati from Middlesbrough - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Gaston Ramirez Completes Serie A Move | Middlesbrough FC». www.mfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Gaston Ramirez: Middlesbrough forward joins Sampdoria». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Official: Sampdoria sign Ramirez». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «UC Sampdoria - Foggia Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Genoa CFC - UC Sampdoria, Nov 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Nov 28, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Cagliari Calcio - UC Sampdoria, Dec 9, 2017 - Serie A - Match sheet» (ան��լերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «SSC Napoli - UC Sampdoria, Dec 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «UC Sampdoria - ACF Fiorentina, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Gaston Ramirez | Football Stats | Sampdoria | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Román fue presentado en Peñarol». futbol.com.uy - Montevideo Portal (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Egypt 2009 - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Brazil U20 - Uruguay U20, Oct 7, 2009 - U20-Weltmeisterschaft 2009 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ FIFA.com. «Brazilian brilliance undoes Uruguay». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «London 2012: Liverpool's Luis Suarez selected in Uruguay squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com. «Men's Olympic Football Tournament: Uruguay - Statistics - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «United Arab Emirate Olympic Team - Uruguay Olympia, Jul 26, 2012 - Olympic Games - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Hunter, Andy (2012 թ․ հուլիսի 26). «London 2012: UAE 1-2 Uruguay | Olympic men's football Group A». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Olympics football: GB beat Uruguay to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Great Britain 1 Uruguay 0: Super Sturridge adds to the joy and puts Team GB in quarters». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Indonesia - Uruguay, Oct 8, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Indonesia v Uruguay Live Commentary & Result, 08/10/2010, Friendlies | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Estonia - Uruguay, Mar 25, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «ConFed Cup NEWS - Uruguay brings Cavani and Suarez». www.aboutbrasil.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Brazil 2013 - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com. «Buffon stars as Italy win shootout & bronze». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Uruguay - Italy, Jun 30, 2013 - Confederations Cup 2013 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «World Cup 2014: Luis Suarez named in final Uruguay squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Uruguay squad for 2014 World Cup: the 23 chosen by Oscar Tabarez Washington». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Editorial, Reuters. «Uruguay name 23-man World Cup squad». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Italy - Uruguay, Jun 24, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «World Cup: Italy 0-1 Uruguay». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com. «Godin delights Uruguay, sends Italy home». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Colombia - Uruguay, Jun 28, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ FIFA.com. «Rodriguez brace sets up Brazil showdown». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Oman - Uruguay, Oct 13, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Suarez heads up 23-man Uruguay squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Uruguay preview for Copa America Centenario - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Uruguay eliminated from the Copa America». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Philadelphia, Reuters in (2016 թ․ հունիսի 10). «Luis Suárez fumes as Venezuela dump Uruguay out of Copa América». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «Lodeiro joins Suarez, Cavani in Uruguay squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «World Cup 2018: Uruguay announce preliminary 26-man squad». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «World Cup 2018: Uruguay leave out Gaston Ramirez». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Suarez and Cavani lead Uruguay World Cup squad as Gaston Ramirez misses out | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ NDTVSports.com. «FIFA World Cup: Gaston Ramirez Left Out Of Uruguay Squad – NDTV Sports». NDTVSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 109,0 109,1 «Gastón Ramírez». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռամիրեսը transfermarkt-ում
- Ռամիրեսը soccerbase.com-ում
- Ռամիրեսը WhoScored.com կայքում
- Ռամիրեսը Սամպդորիայի պաշտոնական կայքում
- Ռամիրեսը Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-08-31 Wayback Machine
- Ռամիրեսը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ռամիրեսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ռամիրեսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-06-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաստոն Ռամիրես» հոդվածին։ |
|
|
|
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուրուգվայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բոլոնյայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Հալլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Պենյարոլի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ