Jump to content

Գասկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գասկոնի քարտեզը, որտեղ ներկայացված է Գասկոնի ընդարձակ նկարագրությունը: Այլ քարտեզներում հնարավոր է Գասկոնը նկարագված լինի ավելի փոքր տարածքով:
Գասկոնի դրոշ (հիմնված զինանշանի վրա)
Գասկոնի պատմական դրոշ

Գասկոն (ֆր.՝ Gascogne, հին պատմական տարածաշրջան Ֆրանսիայում, Օկսիտանիա մարզի մի մասը[1]։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքն ընդգրկվել է այժմյան Լանդեր, Վերին Պիրենեյներ Ժեր դեպարտամենտների և Վերին Գարոն Թարն է Գարոն Լո և Գարոն դեպարտամենտների հարավային մասերում։

Արևմուտքից ողողվում է Բիսկայան ծոցի ջրերով։

Տարածքն իր անունը ստացել է բասկերների կողմից, որոնք այստեղ են եկել 6-րդ դարում Պիրենեյներ լեռնաշղթայի հարավային մասից։

602 թվականին դաժան հակամարտության արդյունքում նվաճվել է ֆրանկների կողմից և այդ օրվանից ղեկավարվել է Ակվիտանիի հերցոգների կողմից[2]։ 768 թվականին Կառլ Մեծը Գասկոնը հանձնեց Լուպա II-ին, որի ժառանգները մի քանի անգամ դեմ դուրս եկան Կառլ Մեծին և նրա ժառանգներին։

872 թվականին Գասկոնը փաստացի առանձնացվեց Ֆրանսիայից և հերցոգ ընտրվեց Լուպա II-ի ժառանգներից մեկը։ 1058 թվականին, երբ Գասկոնի հերցոգը դարձավ Աքվիտանիայի հերցոգ, Գասկոնը մտավ Աքվիտանիայի մեծ թագավորության կազմի և բաժանեց վերջինիս ճակատագիրը․ 1154 թվականից մինչև 1453 թվականն այն պատկանում էր Անգլիային, հետո անցավ Ֆրանսիային։

Հայտնի գասկոնցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հենրի IV,Ֆրանսիայի թագավոր
  • Ժան-Արման դյու Պեյրե, Տրևիլի կոմս, կապիտան-լեյտենանտ, ֆրանսիական թագավորական հրացանակիր
  • Շառլ Օժյե դը Բաց դը Կաստելմոր՝ դուքս դ'Արտանյան, թագավորական հրացանակիր
  • Ժան Բատիստ Բեռնադոտ, (հայտնի է Կարլ XIV Յուհան անվամբ) Ֆրանսիայի մարշալ, Շվեդիայի թագավոր Կարլ XIV Յուհան անվամբ), Բեռնադոտների դինաստիայի հիմնադիրը։
  • Յոախիմ Մյուրատ, ֆրանսիական ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ, Նեապոլի թագավոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ИСТОРИЧЕСКАЯ ОБЛАСТЬ ГАСКОНЬ». www.konnesans.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Аквитания

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գասկոն» հոդվածին։