Գայանե Հարությունյան
Գայանե Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ |
Գայանե Ժորայի Հարությունյան (հունվարի 3, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, թարգմանչուհի, բանաստեղծուհի։ Հայաստանի գրողների միության անդամ է 2012 թվականից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայանե Հարությունյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 3-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ 1973-1979 թվականներին աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի կիրառական արվեստի բաժնում` որպես կրտսեր գիտաշխատող, իսկ 1979 թվականից մինչ օրս ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի պատասխանատու քարտուղարն է և ռուսերեն բաժնի խմբագիրը[1]։
Գեղարվեստական և գիտական բազմաթիվ գրքերի խմբագիր է եղել։ Գրել է բանաստեղծություններ, կատարել է թարգմանություններ։
ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։ 2012 թվականից անդամակցել է ՀՀ Գրողների միությանը։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կազմող կամ հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատուհան դեպի հավերժություն, կազմող, Երևան, 2013[2]։
- Чудо-книжка (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2012։
- Грани (Եզրեր, բանաստեղծություններ), Երևան, 2009։
- Եկար, զարմացրիր, գնացիր, կազմող, Երևան, 2005[3]։
- Порог (բանաստեղծություններ), Երևան, 2005։
Թարգմանություններ (հայերենից ռուսերեն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Արթուր Հարությունյան, Երևանը և շրջակայքը, Երևան, 2012։
- Մարիամ Մանուկյան, Էլիզ Մանուկյան, Արարատի մյուս կողմը, Երևան, 2010։
- Մելանյա Միքայելյան, Հեքիաթների զամբյուղը (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2008։
- Ռուբեն Մարուխյան, Չիկարելիի նոր արկածները, Երևան, 2008։
- Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը, Երևան, 2005։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
- ↑ Հարությունյան, Գայանե Ժորայի; Քուփելյան, Սեդա, eds. (2013). Պատուհան դեպի հավերժություն։ Նվիրվում է անվանի դրամատուրգի 85-ամյա հոբելյանին. Երևան: Էդիթ Պրինտ. ISBN 978-9939-52-723-9.
- ↑ Հարությունյան, Գայանե Ժորայի, ed. (2005). Եկար, զարմացրիր, գնացիր. Երևան: Էդիթ Պրինտ. ISBN 978-99941-36-98-8.