Գաե Աուլենտի
Գաե Աուլենտի իտալ.՝ Gae Aulenti | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Պալացոլո դելլո Ստելլա, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 2012[4][1][5][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[4][5] |
Ոճ(եր) | Metodo Castiglioni? |
Կրթություն | Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Օրսե թանգարան և Pipistrello?[6] |
Պարգևներ | |
Անդամություն | Սուրբ Ղուկասի ակադեմիա[10] |
Ազդվել է | Giannino Castiglioni? |
Gae Aulenti Վիքիպահեստում |
Գաե Աուլենտի (իտալ.՝ Gae Aulenti, իսկական անուն՝ Գաետանե Աուլենտի (իտալ.՝ Gaetane Aulenti, դեկտեմբերի 4, 1927[1][2][3][…], Պալացոլո դելլո Ստելլա, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[4][5] - հոկտեմբերի 31, 2012[4][1][5][…], Միլան, Իտալիա[4][5]), իտալացի ճարտարապետ և դիզայներ, վերակառուցման թանգարանների աշխարհով հայտնի մի շարք գործերի հեղինակ։
Աուլենտին հայտնի է մի շարք նախագծերի մասնակցությամբ, ինչպես Փարիզի Արվեստի ազգային թանգարան Օրսե թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան Արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, վենետիկյան Պալացցո Գրասսին, Սան-Ֆրանցիսկոյի Ասիական արվեստի թանգարանը, Բարսելոնայի Կատալոնիայի արվեստի ազգային թանգարանը, Պալացցո Պուբլիկոն Սան-Մարինոյում։ Աշխատել է Միլանում Կադրոնի վերակառուցման նախագծին։ Հռոմում զբաղվել է Քուիրինալյան պալատի պապական ախոռների վերակառուցմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումը ստացել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում (1959 թվական)։ Հետագայում իրև դիզայներ-գծանկարիչ աշխատել է ճարտարագիտության և դիզայնի «Casabella Continuita» և «Lotus International» ամսագրերում։ Իր իբև ճարտարապետ դառնալուն նախ ազդել է նեոռեալիզը և հետագայում նեոնբերտի կոչվող իտալական շարժումը (առավե ցայտուն օրինակներ են Միլանի Վելասկոյի ամրոցը և Թուրինի ԲԲՊՌ ամրոցը)։
Նա ակտիվ զբաղվել է ուսուցչությամբ և հասարակական գործունեությամբ, 1960-1962 թվականներին ուսուցանել է վենետիկյան ճարտարագիտական դպրոցում և 1964-1967 թվականներին Միլանի ճարտարագիտական դպրոցում, լեկցիաներ է կարդացել վենետիկյան համալսարանի ամբիոնում։ Այդ ընթացքումաշխատել է «La Rinascente» հնրախանութի դիզայնի վրա, իսկ հետո «Zanotta» դիզայներական ընկերությունում ստեղծել է հեռխոսի դիզայն, որտեղ նա ստեղծել է այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպես չժանգոտող պողպատից «April» աթոռը և «Sanmarco» սեղանը՝ պատրաստված հայելային ապակուց։ Հետագայում դարձել է Արդյունաերական դիայնի խմբավորման փոխտնօրեն։
1966 թվականին դարձել է «Olivetti» ընկերության գործընկերը, որի համար ստեղծել է սրահների մի քանի դիզայններ (մասնավորապես Olivetti Shop-ը (Ֆրանսիա, Փարիզ, 1966 թվական))։ 1966 թվականին սկսել է համագործակցել «Fiat» ընկերության հետ, որի համար մշակել է ինստալլյացիաների, ստենդների և ցուցադրական սրահների դիզայն։ Սրանց թվում էին Ցյուրիխի ցուցադրական սրահները (Շվեյցարիա, 1966-1970 թվականներ), Բրյուսելում (Բելգիա, 1970 թվական), Թուրինում (Իտալիա, 1970 թվական)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Լեգեոնի պատվավոր շքանշանի ասպետ։ Նաև պարգևատրվել է Իտալիայի և այլ երկրների կառավարական մի շարք բարձր մրցանակներով, բազմաթիվ պարգևներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ory P. Dictionnaire des étrangers qui ont fait la France (ֆր.) / P. Ory, M. Blanc-Chaléard — P. 83. — 992 p. — ISBN 978-2-221-11316-5
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://martinelliluce.it/it/pipistrello/pipistrello-620
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://collectiononline.design-museum.de/#/en/person/7430
- ↑ Samassa F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016.
- ↑ http://www.accademiasanluca.eu/it/accademici/id/632/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրիգինալ կայք Արխիվացված 2017-06-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաե Աուլենտի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 2012 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Իտալացի ճարտարապետներ
- Իտալացի դիզայներներ
- Իտալացի արվեստագետներ