Գագիկ Ջհանգիրյան
Գագիկ Ջհանգիրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1955 (69 տարեկան) կամ մարտի 6, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | իրավաբան և պետական գործիչ |
Գագիկ Վրեժի Ջհանգիրյան (ապրիլի 16, 1955 կամ մարտի 6, 1955, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ զինվորական նախկին դատախազ (1997-2006), ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ (2006-2008)[1][2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972-1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Որպես գիտաշխատող աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1979-1983 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։ 1983 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1997 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ, 1997-2006 թվականներին՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
2012 թվականի մայիսի 6-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր[3]։
Պարգևները և աստիճանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նախորդող Գևորգ Աշոտի Մարգարյան |
ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյան 1997 - 17 հունվարի 2006 |
Հաջորդող Արմեն Մովսեսի Խաչատուրյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը ՀՀ Ազգային Ժողովի կայքում».
- ↑ 2,0 2,1 «Գագիկ Ջհանգիրյանի կենսագրությունը «Հայկական Ժամանակում»».
- ↑ «Parliament Monitoring - Ջհանգիրյան Գագիկ Վրեժի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.