Բևեռային ցերեկ
Բևեռային ցերեկ, ժամանակահատված, երբ Արեգակը չի հեռանում հորիզոնից 1 օրից ավելի։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բևեռային ցերեկը հանդիսանում է խավարածրի հարթության նկատմամբ հասարակածի թեքության հետևանք, որը կազմում է գրեթե 23°26′:
Ամենակարճ բևեռային ցերեկը տևում է գրեթե 2 օր և դիտվում է բևեռային շրջանի լայնության վրա՝ 66°33′, ներառյալ արեգակնային սկավառակի շառավիղը (15—16′) և մթնոլորտային ռեֆրակցիան (միջինը ծովի մակարդակից 35′), ընդամենը՝ գրեթե 65°43′: Այդ կերպ, բևեռային ցերեկ կարելի է տեսնել այն քաղաքներում, որոնք տեղակայված են բևեռային շրջանից մի փոքր հարավ, այն դեպքում, երբ այդտեղ բևեռային գիշեր դեռևս չի նկատվի։
Ամենաերկար բևեռային ցերեկները նկատվում են բևեռներում` մոտ 6 ամիս։ Հյուսիսային բևեռում նկատելի է մարտի 18-ից մինչև սեպտեմբերի 26-ը, իսկ Հարավային բևեռում` սեպտեմբերի 21-ից մինչև մարտի 23-ը։ Բևեռային ցերեկվա ընթացքում Արեգակը մայր չի մտնում, այլ շրջան է գծում հորիզոնի գծի երկարությամբ։ Հատկանշական է, որ ռեֆրակցիայի արդյունքում գիշերահավասարին նախորդող մի քանի օրվա ընթացքում Արևը միաժամանակ երևում է երկու բևեռներում։ Բևեռային շրջաններին նախորդող օրերին արտաքին կողմից նկատվում են սպիտակ գիշերներ։
Բևեռային ցերեկվա և գիշերվա գոյությունը առաջին անգամ կանխատեսվել է հին հույն աստղագետ Բիոն Աբդերիիցի կողմից։
Քաղաքներ, որտեղ դիտվում է բևեռային ցերեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգիայում` Լոնգիյր, Տրոմսե
- Շվեդիայում` Կիրունա
- Ռուսաստանում` Ապատիտ, Բիլիբինսկի շրջան, Վերխոյանսկ, Վորկուտա, Զապոլյարնի շրջան, Կանդալակշսկի շրջան, Մուրմանսկ, Նարյան Մար, Օլենեգորսկ, Սրեդնեկոլիմսկի շրջան
Տեսաֆայլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բևեռային ցերեկ Ֆինլանդիայում
-
Բևեռային ցերեկ Կոլվիցյան լճում
-
Լուսավորությունը բևեռային ցերեկվա ընթացքում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արեգակնային համակարգի հետազոտություն. Մոլորակներ. Արեգակ. Փաստեր և թվեր»։ ՆԱՍԱ։ Արխիվացված օրիգինալից 2008-01-02-ին
- Kerr F. J.; Lynden-Bell D. (1986)։ «Review of galactic constants» (PDF)։ Monthly Notices of the Royal Astronomical Society 221: 1023—1038