Jump to content

Բրիոնի Փեյջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիոնի Փեյջ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝trampoline gymnast
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 10, 1990(1990-12-10)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Կրու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ՝1,72 մետր
Քաշ՝62 կիլոգրամ

Բրիոնի Փեյջ (անգլ.՝ Bryony Page, դեկտեմբերի 10, 1990(1990-12-10)[1], Կրու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մարզուհի, որը մրցում է բատուտացատկում: Օլիմպիական խաղերի արծաթե (2016), բրոնզե (2020) և ոսկե (2024) մրցանակակիր[2]։ Առաջին բրիտանացի մարզուհին, որը բատուտացատկի մրցումներում նվաճել է օլիմպիական մեդալ:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիոնին ծնվել է Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի Կրու քաղաքում, մեծացել է Վրենբուրիում, որը գտնվում է Նանտվիչի մոտ: Սովորել է Brine Leas School և Malbank School դպրոցներում, ինչպես նաև Sixth Form College քոլեջում[3]։ Բատուտացատկով սկսել է զբաղվել ինը տարեկանում[4][5]։

Շեֆիլդի համալսարանում ուսումնասիրել է կենսաբանություն: Համալսարանն ավարտել է 2015 թվականին[6][7]՝ ստանալով գերազանցության դիպլոմ: Նրա դիսերտացիայի թեման եղել է դինոզավրերի ձայների ուսումնասիրությունը[5][8]։ Համալսարանն ավարտելուց հետո շարունակել է զբաղվել բատուտացատկով[8]։

Սպորտով զբաղվելիս, նա երկու տարի շարունակ անընդհատ տառապում էր «մանդրաժից»՝ մի վիճակ, որը տեղի է ունենում հին մարզիկների մոտ՝ հանկարծակի և առանց տեսանելի պատճառի (մանր մոտորիկայի կորուստ), ինչը ազդել է իր ինքնավստահության և սպորտում արդյունքների վրա։ Փորձառու մարզչի հետ մարզումները, ի վերջո, օգնեցին նրան հաղթահարել այս վիճակը[9]։

Նա մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը[10], որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը անհատական մրցումներում։[11]

2011 թվականին աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ թիմային հաշվարկում[11]։

2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերը բաց է թողել հիվանդության և վնասվածքի պատճառով[6], բայց նույն տարում Սոֆիայի գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ[11]։

2013-2015 թվականներին հաղթել է բրիտանական երեք առաջնություններում։ 2013 թվականի աշխարհի առաջնությունում բրիտանական թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ, ինչպես նաև բատուտացատկի 2014 թվականի և 2016 թվականի Եվրոպայի առաջնություններում [12][11][13]։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում անհատական հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը։[4][14]

2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում դարձել է բատուտացատկի եզրափակչի մասնակից[15]։ Եզրափակչում հավաքել է 56.040 միավոր։ Չեմպիոն Ռոզի ՄաքԼենանը հավաքել է 56.465 միավոր։ Բրիոնին նվաճել է արծաթե մեդալ՝ առաջին օլիմպիական արծաթե մեդալը բրիտանացի բատուտացատկորդների շրջանում[16][17]։

2024 թվականի օլիմպիական խաղերում բատուտացատկի անհատական մրցումներում նվաճել է ոսկե մեդալ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympic.org/bryony-page
  2. 2,0 2,1 Media, P. A. (2024-08-02). «Bryony Page soars to trampoline gold for GB and full set of Olympic medals». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2024-08-02-ին.
  3. «Nantwich trampoline star Bryony Page wins silver at Rio Olympics». Nantwich News. 2016-08-12. Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին. Վերցված է 2016-08-14-ին.
  4. 4,0 4,1 «Bryony Page FIG Profile». fig-gymnastics.com. Արխիվացված է օրիգինալից 2016-06-17-ին. Վերցված է 2016-06-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Briggs, Simon (2016-08-12). «Bryony Page and her lucky charm leads to most surprising medal of the Olympics». Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2016-08-14-ին.
  6. 6,0 6,1 «Gold medal-winning gymnast honoured for outstanding academic and sporting success». University of Sheffield. 2014-07-31. Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին. Վերցված է 2016-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Sheffield University graduate Bryony Page wins silver at Rio Olympics». University of Sheffield. 2016-08-13. Վերցված է 2016-08-13-ին.(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 «Bryony Page elated after springing surprise trampolining silver for Britain». News and Star. 2016-08-12. Արխիվացված է օրիգինալից 2016-08-13-ին. Վերցված է 2016-08-13-ին.
  9. Blewett, Sam (2016-08-13). «How Britain's first ever Olympic trampolining medalist Bryony Page suffered from the yips». Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016-08-13-ին. Վերցված է 2016-08-14-ին.
  10. «Bryony Page ESPS Individual Profile». University of Sheffield. Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին. Վերցված է 2016-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Bryony Page». British Gymnastics. Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին. Վերցված է 2016-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Gymnastics - 2014 European Trampoline Championships - Results Women». www.the-sports.org. Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2016-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Gymnastics - 2016 European Trampoline Championships - Results Women». www.the-sports.org. Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2016-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Rio Olympics 2016: Bryony Page wins trampoline silver for Great Britain». BBC. 2016-08-12. Արխիվացված է օրիգինալից 2016-08-13-ին. Վերցված է 2016-08-13-ին.
  15. Roberts, Genevieve (2016-08-12). «Rio Olympics: Bryony Page cries with joy after winning Britain's first trampolining medal». i. Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2016-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Trampoline Gymnastics». www.rio2016.com. 2016-08-12. Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին. Վերցված է 2016-08-13-ին.
  17. Prior, Ian (2016-08-12). «Bryony Page wins silver and first British medal in Olympic trampolining». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2016-08-13-ին. Վերցված է 2016-08-13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիոնի Փեյջ» հոդվածին։