Jump to content

Բոդոնիցայի մարքիզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բոդոնիցայի մարքիզություն
հուն․՝ Μαρκιωνία/Μαρκιζᾶτον τῆς Βοδονίτσας
 Բյուզանդական կայսրություն 1204 - 1414 Օսմանյան կայսրություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բոդոնիցա
Լեզու Հունարեն, իտալերեն
Իշխանություն
Պետական կարգ Մարքիզություն

Բոդոնիցայի մարքիզություն կամ Բոդոնիցաների մարքիզություն (հուն․՝ Μαρκιωνία/Μαρκιζᾶτον τῆς Βοδονίτσας), Խաչակրաց պետություն, որն առաջացել է Միջին Հունաստանում Խաչակիրների չորրորդ արշավանքի ժամանակ։ Պետության կենտրոնը եղել է Վոդոնիցան (Բոուդոնիցան), Ֆթիոտիդա մարզում։ Այժմ քաղաքը կոչվում է Մենդենիցա, գտնվում է մայրաքաղաք Աթենքից 180 կմ հյուսիս։

Թեսալոնիկի արքա Բոնիֆացիոս I Մոնֆերացին 1204 թվականի աշնանը Գի դը Պալլավիչինիին է հանձնում երկիրը։ Դա անհրաժեշտ էր ռազմավարական տեսանկյունից՝ Թերմոպիլեի կիրճը պաշտպանելու նպատակով։

1224 թվականին Թեսալոնիկը գրավվել է Էպիրոսի բռնապետ Թեոդոր I-ի կողմից։ Միայն հարևան լատինական առաջնորդների Աքայան իշխան Գվիդոյի շնորհիվ հաջողվեց պահպանել տիրապետությունը։ Արդյունքում 1248 թվականին Թեսալոնիկը դարձավ դարձավ Աքայայի վասալ։

Բոդոնիցայի բերդի ավերակները, որը հիմնվել էր լատինների կառավարման տարիներին

Մարքիզությունն այն ժամանակ ամենահյուսիսային անկլավն էր, որը պահվում էր լատինների կողմից Հունաստանի տիրույթներում։ Վոդոնիցայից հյուսիս և արևմուտք արդեն գտնվում էին բյուզանդա-հունական Էպիրոսն ու Թեսալոնիկը, հարավում և արևելքում՝ իտալացիների տիրապետության տակ գտնվող Աթենական դքսությունը և Էվբեյան (Նեգրոպոնտոսի իշխանություն

Պետությունը 1311 թվականին կարողացել է դիմակայել Կատալոնական ընկերության վարձկանների ներխուժմանը, որի պարագլուխները արդյունքում դառնում են Աթենքի ղեկավարները։ Իր իշխանության պահպանման համար՝ Բորդոնիցայի ղեկավարները զիջել են նրանց Լամիա քաղաքը և հարկի վճարմամբ՝ դարձել նրանց վասալը, 1380-1381 թվականներին 18 վասալների շրջանում նրանք զիջում էին միայն Թեսալոնիկան և հարավ-արևելքում՝ Թեսալիայի կոմս Դեմետրեին[1]։

1311 թվականից հետո պետության մեջ իշխանությունը գտնվում էր վենետիկյան երկու ընտանիքների ձեռքում. Կոռնարո (1311-1335) և Զորցի (1335-1414)։ Այդ թվականին Օսմանյան թուրքերը զավթել էին մարքիզության տարածքը, ընդհանուր առմամբ, այդ տիտղոսն օգտագործվել է և հետագայում։

Պալլավիչինոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը, լինելով Գվիդո Պալլավիչինիի եղբոր՝ Ռուբինոյի թոռը, այրի Իզաբելայի հետ վեճից հետո ժառանգություն ստացավ մարքիզությունը։

Առաջին Զորիցին եղել է Գուլելմի ամուսինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Setton, Kenneth Meyer (1975). Athens in the Middle Ages. Variorum Reprints. էջ 246. ISBN 9780902089846. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  • Miller, William (1908). «The Marquisate of Boudonitza (1204-1414)». Journal of Hellenic Studies. 28: 234–249. doi:10.2307/624608.
  • Kenneth Setton (general editor) A History of the Crusades: Volume III — The Fourteenth and Fifteenth Centuries. Harry W. Hazard, editor. University of Wisconsin Press: Madison, 1975.
  • Setton, Kenneth M. Catalan Domination of Athens 1311–1380. Revised edition. Variorum: London, 1975.
  • Zakythinos, D. A. (1932). Le Despotat Grec de Morée: les Belles Lettres (French). Paris.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)