Բոազ Մաուդա
Բոազ Մաուդա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1987 (37 տարեկան) Eliakim, Megiddo Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կայք | boazmauda.com |
![]() |

Բոազ Մաուդա (եբրայերեն՝ בועז מעודה, ապրիլի 23, 1987, Eliakim, Megiddo Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել), իսրայելցի երգիչ, «Կոխավ Նոլադ» շոուի հինգերորդ եթերաշրջանի և «Pop Idol» հաղորդման իսրայելական տարբերակի հաղթողը, որը 2008 թվականին Եվրատեսիլում ներկայացրել է Իսրայելը և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոազը ծնվել և մեծացել է Էլյակիմ գյուղում, որտեղ մինչ օրս բնակվում է ծնողների և երկու եղբայրների հետ[1]։ Տան կրտսեր զավակն է։ Բոազի ծնվելու ժամանակ մայրը դարձել է հաշմանդամ։ Բոազի ընտանիքն ունի Եմենի հրեական ծագում։
Եվրատեսիլ 2008
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի նոյեմբերի 14-ին իսրայելական հեռարձակող կորպորացիան և 2-րդ հեռուստաալիքը հայտարարել են, որ «Կոխավ նոլադ» («Ծնվող աստղ») հաղորդման 5-րդ եթերաշրջանի հաղթող Բոազ Մաուդան 2008 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք Եվրատեսիլին պետք է ներկայացնի Իսրայելը։
Նախնական ընտրությունն անցկացվել է 2008 թվականի փետրվարին, որտեղ Մաուդան երգել է 5 երգ, և իսրայելցի փորձագետներից բաղկացած մրցատյանը և հեռուստադիտողները քվեարկել են «Կեիլու Կան» («Կարծես թե այստեղ») երգին, որի հեղինակն էր 1998 թվականի Եվրատեսիլի հաղթող Դանա Ինթերնեշնլը։
Մաուդան 2008 թվականի մայիսի 20-ին մասնակցել է Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչին, որտեղ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մայիսի 24-ին՝ եզրափակչի ժամանակ, նա հավաքել է 124 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։
Եվրատեսիլից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոազի առաջին սինգլը՝ «Օրեախ բաոլամ» («Հյուր աշխարհում»), թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 3-ին։ Բոազը հայտարարել է, որ շուտով իր առաջին ալբոմում՝ «Բոազ Մաուդա»-ում, ներառելու է երգերի շարք։ 2009 թվականի մարտին թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Լախզոր աբայթա» («Հետդարձ տուն»), ինչպես նաև նույն թվականին Բոազը Եվրատեսիլի երկու մասնակիցների՝ հայուհի Սիրուշոյի և սերբուհի Ելենա Տոմաշևիչի հետ ձայնագրել է «Time to pray» («Աղոթելու ժամանակ») երգը, որը նվիրված է հայերի, հրեաների և սերբերի ցեղասպանությանը։
2009 թվականի հուլիսի 7-ին թողարկվել է առաջին ստուդիական ալբոմը՝ «Բոազ Մաուդա»-ն, որը բաղկացած է 11 երգերից։ Նույն թվականին Բոազը նկարահանվել է «Ջոնի Հոլիվուդ» սերիալում՝ խաղալով երգիչ Իցխար Կոենի դերը, իսկ օգոստոսին կազմակերպել է հյուրախաղեր։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007
- Mi Haya Ma'amin
- Menagen Ve'Shar
- 2008
- Ke'ilo kan (The Fire in Your Eyes)
- Oreakh BaOlam
- 2009
- Lakhzor HaBaita
- Time To Pray (feat. Սիրուշո և Ելենա Տոմաշևիչ)
- 2011
- Shniya Ve'od Ahat
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Официальный сайтԱրխիվացված 2008-04-23 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոազ Մաուդա» հոդվածին։ |
|