Բյուրակն Հախվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բյուրակն Հախվերդյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լեյդենի քաղաքային գիմնազիա |
Մասնագիտություն | ջրագնդորդ |
Բյուրակն Հախվերդյան (հոկտեմբերի 4, 1985, Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդահայ ջրագնդորդուհի։ Նիդերլանդների հավաքականի կազմում 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրակն Հախվերդյանը ծնվել է Նիդերլանդների Լեյդեն քաղաքում Իրանից գաղթած հայերի ընտանիքում[1]։ Ջրագնդակում առաջին քայլերն արել է հարազատ քաղաքում, որտեղ խաղացել է «ZVL» (Zwem Vereniging Leiden) թիմում։ 2000 թվականին առաջին անգամ հրավիրվել է Նիդերլանդների երիտասարդական հավաքական և արդեն երկու տարի անց դարձել է այդ թիմի ավագը։
2004-ից պարբերաբար հրավիրվում է երկրի հիմնական հավաքական։ 2005-ին Հախվերդյանը տեղափոխվում է հունական «Էթնիկոս» ակումբ, սակայն երեք ամիս անց, թիմում եղած ներքին տարաձայնությունների պատճառով, վերադառնում է Նիդերլանդներ, որտեղ պայմանագիր է կնքում «Սպիտակ արջեր» ակումբի հետ։
2008 թվականին Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բյուրակն Հախվերդյան Արխիվացված 2012-12-13 Wayback Machine
|