Բիշամ Սահնի
Բիշամ Սահնի հինդի՝ भीष्म साहनी | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1915[1][2] |
Ծննդավայր | Ռավալպինդի, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 11, 2003[1][2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասան, թարգմանիչ, մանկագիր, դրամատուրգ և սցենարիստ |
Լեզու | հինդի |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Գրական ուղղություններ | Progressive Writers' Movement? |
Ուշագրավ աշխատանքներ | Tamas? |
Աշխատավայր | Դելիի համալսարան |
Պարգևներ | |
Bhisham Sahni Վիքիպահեստում |
Բիշամ Սահնի (օգոստոսի 8, 1915[1][2], Ռավալպինդի, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 11, 2003[1][2], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ գրող, դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիշամ Սահնին ծնվել է 1915 թվականին Ռավալպինդի քաղաքում (այժմ՝ Պակիստանում)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Հետագայում սովորել է Լահորի պետական քոլեջում, որտեղ 1937 թվականին ստացել է անգլերենի մագիստրոսի աստիճան։ Այնուհետև սովորել է Ամրիթսարի Խալսա քոլեջում։ 1958 թվականին, ավարտելով Փենջաբի համալսարանը, ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո ազատ տիրապետում էր անգլերենին, փանջաբիին, ուրդուին, սանսկրիտին։
Հետագայում մասնակցել է Հնդկաստանի անկախության համար պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1942 թվականին, կալանավորվում է։ Ազատվելուց հետո երկար տարիներ բնակվում է Ամրիթսարում։
1940-ական թվականների վերջին եղբոր հետ տեղափոխվում է Բոմբեյ (այժմ՝ Մումբայ), որտեղ որպես դերասան է աշխատում Հնդկական ազգային թատերական ընկերությունում։ 1950 թվականին տեղափոխվում է մայրաքաղաք Դելի, որտեղ դասավանդում է քոլեջում։ 1957 թվականին հրավեր է ստանում Խորհրդային Միությունից և գնում է Մոսկվա, որտեղ սկսում է աշխատել որպես թարգմանիչ ռուսերենից հինդի։ 1963 թվականի դրությամբ, երբ Սահնին վերադարձավ Հնդկաստան, նա թարգմանել էր ռուս և խորհրդային դասականների 25 գիրք։
1965-1967 թվականներին եղել է «Նոր պատմություն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Եղել է Գրողների առաջադիմական միության գլխավոր քարտուղարը, սպանված թատերական նկարիչ Սաֆդար Հաշմիի հիշատակին հիմնադրված՝ միջմշակութային փոխհամաձայնությանը սատարող «SAHMAT» կազմակերպության հիմնադիրը և ղեկավարը։
1980-ական թվականներից նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ «Կոչեր Մոհան Ջոշիին» (1984), «Մթություն» (1986), «Քասբա» (1991), «Փոքրիկ Բուդդան» (1993), «Միստր և միսիս Այերները» (2002)։
1993 թվականին դարձել է Սահիթյա ակադեմիայի գործադիր կոմիտեի անդամ և այդ պաշտոնին մնացել է մինչև 1997 թվականը։ Նույն ժամանակահատվածում նրան իր շարքերն է ընդունում Աֆրո-ասիական գրողների միությունը։ 1975 թվականին Սահնին այդ միության կողմից արժանացել է «Լոտոս» մրցանակի։
Մահացել է Դելիում, 2003 թվականի հուլիսի 11-ին։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիշամ Սահնին 100 պատմվածքի, 5 վեպի, նորավեպերի հեղինակ է։ Ամենահայտնին 1974 թվականին գրված «Խավար» ստեղծագործությունն է, որը պատմում է 1947-1948 թվականների հնդկա-պակիստանյան պատերազմի մասին։ Այդ ստեղծագործության համար Սահնին արժանացել է Սահիթյա ակադեմիայի պարգևին։ 1986 թվականին դրա հիման վրա նկարահանվել է կինոնկար, որում խաղացել է ինքը՝ հեղինակը։
Սահնիի նշանակալի այլ գործերից են «Բհագյա Ռեքհան», «Փահլա Պաթհան», «Բհատակտի Ռաախը», «Նիշաչարը», «Գուլալ կա խել», «Գնացքը հասավ Ամրիթսարե», «Կախարդական վրձինը»։ Նա նաև ինքնակենսագրության հեղինակ է։
Հեղինակ է նաև 5 պիեսի, որոնցից ամենանշանակալիներն են «Հանուշը» (1977) և «Մադհավին» (1982)։ Դրանք արդիական են նաև այսօր, բազմիցս բեմականացվել են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#HINDI
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sharma, Rajendra (2003-07-19). «A life of commitment: Bhisham Sahni, 1915–2003». Frontline magazine. Retrieved 2006-08-22
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bhisham Sahni at Gadya Kosh (Online Encyclopedia of Hindi Literature)
- Watch Tamas online
- http://theatredirector.blog.com/Madhavi%20solo%20-Review%20Hindustan%20Times/(չաշխատող հղում)
- Բիշամ Սահնի Internet Movie Database կայքում
- 'The Boss Came to Dinner' at Foundation of SAARC writers Արխիվացված 2009-12-30 Wayback Machine
- Govind Nihalani speaks of Bhisham Sahni and Tamas
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիշամ Սահնի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Հուլիսի 11 մահեր
- 2003 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ դերասաններ
- 20-րդ դարի գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Հնդիկ ակտիվիստներ
- Գիտությունների դոկտորներ
- Հնդիկ մանկագիրներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- Դրամատուրգներ
- Հնդիկ թարգմանիչներ
- Հնդիկ սցենարիստներ