Jump to content

Բժշկության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Hippocratic Corpus Հիպոկրատի հավաքածու, Հին Հունաստանի բժշկական վաղ աշխատությունների հավաքածու

Բժշկության պատմություն, անդրադարձ է բժշկությանը, որ կիրառվել է հին ժամանակներից մինչ օրս բարձր որակավորում ունեցող բժիշկների կողմից։ Հին Եգիպտոսգիներին, այն ժամանակների համար, առաջատար բժշկական համակարգ ունեին, որն ձևավորեց հետագա բժշկական ավանդույթները։ Եգիպտացիներն ու բաբելոնացիները մտցրեցին ախտորոշում, կանխատեսում և բուժզննում հասկացությունները։ Հույները նույնիսկ ավելի առաջադիմեցին զարգացնելով բժշկական էթիկան։ Հիպոկրատի երդումը առաջին տարբերակը գրել են Հունաստանում մ․թ․ա․ 5-րդ դարում։ Միջին դարերում հին վարպետներից ժառանգած վիրաբուժությունը բարելավեց և համակարգվեց Ռոջերիուսի «Վիրաբուժության պրակտիկա» աշխատությունում։ Մոտ 1220-ական թվականներին Իտալիայում համալսարանները սկսեցին բժիշկների սիստեմատիկ վերապատրաստում։ Վերածննդի շրջանում, անատոմիայի իմացությունը զարգանում է և միկրոսկոպը հայտնագործեցին։ Հիվանդությունների միկրոբային ծագման տեսությունը բերոց շատ վարակիչ հիվանդությունների բժշկման։ Ռազմական բժիշկները վնասվածքների բուժման և վիրահատությունների մեթոդները զարգացրին։ XIX դարում հանրային առողջապահական միջոցառումներ մշակվեցին, որպես արագ աճող քաղաքների համար սիստեմատիկ սանիտարական միջոցառումներ։ XX սկզբներին բացվեցին առաջատար գիտահետազոտական կենտրոններ հաճախ խոշոր հիվանդանոցներին կից։ XX դարի կեսերին հատուկ են բուժման նոր այնպիսի կենսաբանական մեթոդներով, ինչպիսիք անտիբիոտիկներն են։ Այս առաջխաղացումները քիմիայի, գենետիկայի և լաբորատոր տեխնոլոգիաներին զուգակցելով ջևավորեցին ժամանակակից բժշկությունը։ Բժշկությունը ուժեղ թափ առավ XX դարում, երբ կանանց համար նույնպես աշխատատեղեր ստեղծվեցին։ XXI դարը բնութագրվում է գիտության տարբեր բնագավառների ընդգրկմամբ բարձրակարգ հետազոտություններով։

Նախապատմական բժշկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած գրառումներ չկան, թե երբ են առաջին անգամ բույսերը օգտագործվել դեղագործական նպատակներով (բուսաբուժություն), բույսերի օգտագործումը հիվանդությունների ապաքինման միջոց վաղեմի պատմություն ունի։ Սերունդները իրար փոխանցելով մեր օրեր են հասցրել հնուց եկած բուսաբուժության դեղատոմսերը։

Էդվին Սմիթ վիրաբուժական մագաղաթ,

Հին Եգիպտոսում մշակվել էր հարուստ, բազմազան և արդյունավետ բժշկական ավանդույթներ։ Հերոդոտոսը եգիպտացիներին նկարագրում էր որպես «Լիբիացիներից հետո ամենաառողջ մարդիկ»[1], ինչը պայամանավորված էր չոր կլիմայով և այնտեղ գործող նշանակալի հանրային առողջապահական համակարգի։ Ըստ նրա եգիպտացիների մոտ բժշկությունն այնքան զարգացած էր, որ յուրաքանչյուր բժիշկ բուժում էր միայն մի հիվանդություն և ոչ ավելի։ Էդվին Սմիթի պապիրուսում տեղ գտած բժշկական տեղեկությունը հնարավոր է մ․թ․ա․ 3000-ականների վաղեմություն ունենա[2]։ Ամենավաղ վիրահատությունն իրականացվել է մոտավորապես մ․թ․ա․ 2750 թվականին։ Էդվին Սմիթ պապիրուսը դիտարկվում է որպես մի քանի ավելի վաղ աշխատանքների կրկնօրինակ և գրվել է մ․թ․ա․ 1600-ականներին։ Այն վիրահաբուժության դասագիրք էր, գրեթե ամբողջովին զուրկ մոգական նտածողությունից և մանրամասն նկարագրում է բազմաթիվ հիվանդությունների զննումը ախտորոշումը, բուժումը և կանխատեսումը[3]։ Կահուն գինեկոլոգիական պապիրուսը[4] դիտարկում է կանանց բողոքները, այդ թվում բեղմնավորման խնդիրները։ 34 դեպք, ախտորոշման և բուժման մանրամասն նկարագրությամբ[5]։ Մ․թ․ա․1800 թվականին ամենահին բժշկական տեքստն էր։ Հայտնի է, որ բժշկական հաստատությունները, որ Կյանքի տուն անունն են կրել նույնպես առաջին Եգիպտոսում են հիմնվել, դեռևս առաջին դինաստիայի օրոք։ Ամենավաղ հայտնի բժիշկը նույնպես հին Եգիպտոսից էր՝ Ջյոսեր թագավորի ատամնաբուժների և բժիշկների գլխավորը՝ Հեսիրան, մ․թ․ա․ 27-րդ դար[6]։ Հին Եգիպտոսից էր նաև ամենավաղը հայտնի կին բժիշկը՝ Փեսեշեթ, որ բժշկում էր չորրորդ դինաստիայի ժամանակ։ Նա կին բժիշկների վերակացուն էր, բացի դրանից նա Սեյսի բժշկական դպրոցում ուսուցանում էր մանկաբարձուհիներն։

Միջին Արևելք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության վերաբերյալ ամենահին բաբելոնյան տեքստը առաջին Բաբելոնյան դինաստիայի օրոք էր, մ․թ․ա․ երկրորդ հազարամյակում։ Ամենաընդարձակ Բաբելոնյան բժշկական բովանդակություն ուներ «Ախտորոշման տեղեկատու» գիրքը, որ գրել էր Ադադ-ապլա-իդդինա թագավորի օրոք Իսագիլ-կին-ապլի գլխավոր գիտնականը մ․թ․ա․1069–1046 թթ[7]։

Եգիպտացիների հետ միաժամանակ բաբելոնացիները ևս կիրառեցին ախտորոշման, կանխատեսման, ֆիզիկական զննման և դեղամիջոցների պրակտիկան։ Ի հավելումն "Ախտորոշման ձեռնարկը" ներկայացնում էր վիրաբուժության և էթիոլոգիայի մեթոդները։ Այն պարունակում էր հիվանդության սիմպտոմների ցանկ, հաճախ մանրակրկիտ փորձնական դիտարկումներով, հիվանդի մարմնի վրա ի հայտ գալու և տրամաբանական կանոնների օգնությամբ ախտորոշումն ու կանխատեսումն իրականացնելու նկարագրությամբ[8]։ «Ախտորոշման ձեռնարկը» հիմնված է աքսիոմաների և ենթադրությունների տրամաբանական բազմության, հիվանդի զննման արդյունքում հիվանդության ախտանիշների հայտնաբերման միջոցով հիվանդության հայտնաբերումը, պատճառները և հետագա զարգացումները և հիվանդի ապաքինման հնարավորությունները։ Հիվանդության ախտանիշների և հիվանդության բուժումը կատարվում էր թերապեվտիկ մեթոդներով՝ վիրակապերի, խոտաբույսերի և դեղագործական քսուկների օգնությամբ[9]։ Միջին դարերից հետո բժշկությունը շատ քիչ զարգացում ունեցավ։ Եվրոպական երկրներին 200 տարի անհրաժեշտ եղավ հասնելու Միջին Արևելքին[10]։

Սիդհա բժշկությունը որպես կանոն դիտարկվում է որպես մարդկությանը հայտնի ամենահին բժշկական համակարգը[11][12]։ Ըստ գրառումների Սիդհան ավելի քան 10, 000 տարվա պատմություն ունի[13][14]։ Պղնձի դարերից հիշատակվող Հինդուիզմի սուրբ տեքստ Աթարվավեդան, բժշկությանը վերաբերող հնդկերեն առաջին տեքստերից է, նման է Հին Մոտ Արևելքի բժշկությանը հիմնվում է դևերի Էկզորցիզմի և մոգական գաղափարների վրա։ Ատարվավեդան ներառում է նաև դեղաբույսերի միջոցով տարբեր հիվանդությունների բուժման դեղատոմսեր։ Դեղաբույսերի օգտագործումը տարբեր հիվանդությունների բուժման համար հետագայում կկազմի Այուրվեդայի զգալի մասը։

Այուրվեդան, որ նշանակում է «երկար ապրելու ամբողջական գիտելիք» Հնդկաստանի մեկ այլ բժշկական համակարգ է։ Այուրվեդան հիշատակվում է մ․թ․ա․ 5, 000-ից, սկզբում բանավոր խոսքով, այնուհետ նաև բժշկական տեքստերով[15][16]։

Համաձայն Չարակա ժողովածուի, առողջությունը և հիվանդություններն ամենևին կանխորոշված չեն և մարդկային ջանքերի շնորհիվ կյանքը կարելի է երկարացնել։ Սուսրուտա ժողովածուն սահմանում է բժշկության նպատակը որպես բուժել հիվանդությունները, պաշտպանել առողջությունը և երկարացնել կյանքը։ Այս երկու հնագույն ձեռնարկներն էլ պարունակում են բազմաթիվ հիվանդությունների բուժզննման, ախտորոշման, բուժման և կանխատեսման մանրամասներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Herodotus. «Chapter 77, Book II». The Histories (English translation). {{cite book}}: External link in |language= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. J. H. Breasted, The Edwin Smith Surgical Papyrus, University of Chicago Press, 1930
  3. «Edwin Smith papyrus - Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  4. Griffith, F. Ll. The Petrie Papyri: Hieratic Papyri from Kahun and Gurob
  5. «The Kahun Gynaecological Papyrus». Reshafim.org.il. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  6. Helaine Selin, Hugh Shapiro, eds., Medicine Across Cultures: History and Practice of Medicine in Non-Western Cultures, Springer 2003, p.35
  7. Marten Stol, Epilepsy in Babylonia, (1993) p. 55,
  8. Horstmanshoff, Tilburg & Stol 2004, էջեր. 97–98
  9. Horstmanshoff, Tilburg & Stol 2004, էջեր. 99
  10. Porter, Roy (2008). The Cambridge History of Science: Volume 4: 18th Century Based Science. Cambridge: Cambridge University Press. էջեր 661–3. ISBN 978-0-511-46833-9.
  11. Recipes for Immortality : Healing, Religion, and Community in South India: Healing, Religion, and Community in South India, p.93, Wellington Richard S Weiss, Oxford University Press, 22-Jan-2009
  12. The Encyclopedia of Ayurvedic Massage, John Douillard, p. 3, North Atlantic Books, 2004
  13. 0/02/20/stories/2010022051200200.htm Team visits Government Siddha Medical College(չաշխատող հղում), The Hindu, Saturday, 20 Feb 2010.
  14. "Siddha System of Life", Es Citamparatāṇuppiḷḷai, p.3-4
  15. T.S.S. Dikshith (2008). Safe Use of Chemicals: A Practical Guide. CRC Press. էջ 16.
  16. Elizabeth R. Mackenzie, Birgit Rakel (2006). Complementary and Alternative Medicine for Older Adults: A Guide to Holistic Approaches to Healthy Aging. Springer. էջ 215. ISBN 9780826138064.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]