Բեսսի Շոնբերգ
Բեսսի Շոնբերգ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1906[1] |
Ծննդավայր | Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | մայիսի 14, 1997 (90 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | պարուսույց և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Ուեսլեական համալսարան և Ջուլիարդ դպրոց |
Բեսսի Շոնբերգ (գերմ.՝ Elisabeth 'Bessie' Schönberg, դեկտեմբերի 27, 1906[1], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 14, 1997, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), 20-րդ դարի խիստ ազդեցիկ ամերիկյան պարուհի, խորեոգրաֆ և պարուսույց։ Նա արդի ժամանակակից պարի կենտրոնում է եղել Բենինգթոնի քոլեջում իր գործունեության սկզբից մինչև իր մահը։ Նա գործել է վաթսունհինգ տարի և նրա օգնությամբ ձևավորել է ժամանակակից պարողների նոր սերունդ. նրա սաներից են Լյուսինդա Չայլդսը, Էլիզաբեթ Քինը, Մերեդիտ Մոնքը և Քերոլին Ադամսը։
Բեսսի Շոնբերգի կյանքի և ստեղծագործության մասին պատկերացում կազմելը հնարավոր է, եթե հիշենք պրիզմայի պատկերը, բազմադեմ բյուրեղային առարկա, որը չի կարող ընկալվել ամբողջությամբ, բայց կարելի է գնահատել և հասկանալ՝ նրա տարբեր կողմերից լույսի շողեր որսալով[2]։
«Բեսսի» մրցանակը «Նյու Յորքի պարի և կատարման մրցանակ» է, որն ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, որը կարելի է ստանալ պարի աշխարհում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Շոնբերգը, ով շատերին հայտնի է պարզապես Բեսսի անունով, մեծացել է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ Ռոուզ Էլիզաբեթ Մաքգրյուն՝ նրա մայրը, ամերիկացի օպերային երգչուհի էր։ Նա երգեցողություն էր սովորել Գերմանիայում և հանդիպել Բեսիի հորը՝ Ալեքսանդր Շյոնբերգին, երբ նա համալսարանի ինժեներ-ուսանող էր։
Բեսսին ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է եղել։ Մոր շնորհիվ երեխաները մեծացել են արվեստով շրջապատված։ 1911 կամ 1912 թվականներին մայրը վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Երբ Բեսսի հայրը զորակոչվել է զինվորական ծառայության Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երեխաները 1914 թվականից ապրել են Դրեզդենում իր հորաքույրերից մեկի հետ, ով լուսանկարիչ էր։ Այդ ընթացքում նա մասնակցել է ռիթմիկ կրթության դասընթացների Էմիլ Ժակ-Դալկրոզի հետ Հելերաոյում (սաքսոնական Դրեզդեն) և տեսել է գերմանացի հայտնի պարուհի Մերի Վիգմանի կատարումները[4]։ Նա սիրահարվել է Դալկրոզին և, ի սարսափ հոր, շեղվել ուսումից։ Նրա հայրը շուտով դադարեցրել է դասերը և բացատրել նրան, որ պարը «միայն ցածր խավին հարմար մասնագիտություն է»։
Դրեզդենում թրծվել է Բեսսին արվեստի, ճարտարապետության, երաժշտության և պարի ավանդույթների և ավանգարդիզմի խառնուրդով[5]։
1925 թվականին Շոնբերգը մոր հրավերով գաղթել է ԱՄՆ, Յուջին (Օրեգոն)։ նա շարունակել է պարային ուսուցումը Օրեգոնի համալսարանում, որտեղ նա մասնագիտանում էր կերպարվեստի ոլորտում։ Հենց այստեղ նա սկսել է հաճախել իր առաջին պարի դասընթացին։ Լիլիան Ստուպը՝ նրա առաջին պարի ուսուցիչը, թողել է Օրեգոնի համալսարանը 1927 թվականին և նրան փոխարինել է Մարթա Հիլլը։ Հիլլը, որը գիտակ և մեծ փորձ ուներ պարում, Շոնբերգին տվել է այն ուղղությունն ու հմտո��թյունները, որոնց նա ձգտում էր։ Հիլլը նրան ներկայացրել է Նյու Յորքի պարի աշխարհը և ծանոթացել է բոլոր ժամանակների ամենահայտնի ժամանակակից պարուսույցներից և պարուհիներից մեկի՝ Մարթա Գրեհեմի հետ։ Երկու տարի Հիլլի հետ սովորելուց հետո Շոնբերգը որոշել է դադարեցնել իր ուսումը և իր պարային գործունեությունը շարունակել Նյու Յորքում[2]։
Շոնբերգը Նյու Յորք էր եկել ԱՄՆ-ում ժամանակակից պարի համար առանցքային ժամանակաշրջանում։ Ժամանակակից պարի նոր սերունդը, ինչպիսիք են Գրեհեմը, Շոնբերգը, Դորիս Համֆրին և Հելեն Թամիրիսը, օգնեցին ամրապնդել ժամանակակից պարը 1920-ականներին։ Այս երկրորդ սերնդի պարողները ցանկանում էին ստեղծել արտահայտիչ շարժում՝ ավանդական բալետի սահմաններից դուրս գալով։ Շոնբերգն ու Գրեհեմը համագործակցել են երկու տարի, և նա հանդես եկավ Գրեհեմի ամենահայտնի գործերում, այդ թվում՝ «Հերետիկոսական» և «Նախնադարյան առեղծվածներ» պարերը[6]։
Սակայն 1931 թվականին ծնկի վնասվածքի հետևանքով Շոնբերգը դադարեցրել է ելույթներով հանդես գալ։ Սակայն նա շարունակել է ազդեցություն ունենալ պարի աշխարհի վրա։ Նա վերսկսել է սովորել և 1936 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան Բենինգթոն քոլեջում[7]։ 1938 թվականից նա թատրոն և պար է դասավանդել Սառա Լոուրենս քոլեջում, որտեղ եղել է տնօրեն 1956-1975 թվականներին։ Քոլեջում եղած տարիներին նա ստեղծել է ամերիկյան բարձրագույն կրթության առաջին պարային բաժիններից մեկը։ Սառա Լոուրենսի պարային բաժինը ծառայել է որպես մոդել, որից աճել են քոլեջի այլ պարային բաժինները։ Նա նաև գործել է որպես խորեոգրաֆիկ խորհրդատու Մարտաս Վինեյարդի YARD-ում՝ երիտասարդ խորեոգրաֆների լավագույն հանգստավայրերից մեկն էր [www.DanceTheYard.org], դասավանդել է Ջուլիարդի դպրոցում և սեմինարներ վարել Dance Theatre Workshop պարային ընկերությունում և Նյու Յորքի համալսարանի Թիշի արվեստի դպրոցում (Tisch):
Բեսսի Շոնբերգը շարունակել է դասավանդել Նյու Յորքում մինչև իր մահը՝ 1997 թվականը։ Մահվան օրը նա դաս ուներ Ջուլիարդում[8][9]։
Բեսսի Շոնբերգն ամուսնացած էր ռուսաստանաբնակ բրուտի և գործարար Դմիտրի Վարլիի հետ 50 տարի մինչև նրա մահը՝ 1984 թվականը։
Գլխավոր գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Շոնբերգը հայտնի է պարային աշխարհում, շատերը կարող են տեղյակ չլինեն նրա և նրա ձեռքբերումների մասին, քանի որ նա հիմնականում աշխատել է կուլիսներում որպես դաստիարակ։ Նաև երիտասարդ տարիքում ստացած վնասվածքի պատճառով նա չի նկարահանվել այլ ստեղծագործություններում, բացի Heretic և Primitive Mysteries: Այնուամենայնիվ, նա անցկացրել է ամենամյա խորեոգրաֆիայի սեմինար Jacob's Pillow պարային կենտրոնում (Բերկշիր), որտեղ նա ցուցադրել է իր օրիգինալ խորեոգրաֆիայի մի մասը։
Դասավանդման մեթոդիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես պարուսույց՝ աշխատել է տարբեր մեթոդներով։ Չնայած Շոնբերգը, ինչպես ժամանակակաից պարի մյուս պիոներները, հիանում էր Այսեդորա Դունկանով, նա գերադասում էր շարժումը, որը պահանջում էր ավելի շատ կարգապահություն և արտահայտում էր ավելի ծանր զգացում։ Նա սովորել էր Գրեհեմի տեխնիկան, բայց իրեն չէր կապում ժամանակակից պարի որևէ կոնկրետ ոճի հետ։ Որպես պարուսույց և ուսուցիչ, նա ստիպել է իր պարողներին ուսումնասիրել ձգողականության, տարածության, ժամանակի և ռիթմի գաղափարները։ Նա նաև իր պարողներին տալիս էր բարդ առաջադրանքներ, որոնք նրանք պետք է լուծեին շարժման միջոցով։ Նա կարծում էր, որ ուսուցման այս մեթոդը ստեղծագործ և ազատամիտ շարժվողներ է ծնում[6]։
Շոնբերգն իր ողջ կարիերայի ընթացքում որպես պարուսույց օգտագործել է դասավանդման տարբեր մեթոդիկա։ Նա իր մանկավարժական ոճերը սերտորեն կապել է Մարթա Հիլլի՝ իր հիմնական պարի ուսուցչի ոճին։ Նա կարծում էր, սակայն, որ իր մոտեցումը պարարվեստի և խորեոգրաֆիայի կրթությանն իրոք բխում է «իր ուսանողների հետ կայուն շփումից»։ Նա պնդում է, որ այն, ինչ [նա] սովորել է [իր] ուսանողներին սովորեցնելու մասին, սովորեցրել է [իրեն]»[2]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին նա ստացել է «Նյու Յորքի պարի և կատարման մրցանակ» (New York Dance and Performance Award), որն այդուհետ կկոչվի նրա պատվին «Բեսսի» մրցանակ, որն ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, որը կարելի է ստանալ պարի աշխարհում։ Այս մրցանակները շնորհվել են 1984-2008 թվականներին Պարի թատրոնի արհեստանոցի (Dance Theater Workshop) կողմից, իսկ 2009 թվականից սկսած Dance/NYC-ի կողմից պարուսույցներին կամ պարողներին, ովքեր ունեցել են «գեղարվեստական ակնառու նվաճումներ ժամանակակից պարի կատարման ոլորտում»[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նյու Յորք նահանգի նահանգապետի մրցանակ արվեստի համար (1989)
- Արվեստների ազգային հիմնադրամը[10] նրան ընտրել է որպես Ուսուցիչ/մենթոր կրթաթոշակի առաջին մրցանակակիր՝ կյանքի ձեռքբերումների համար (1993 թ.)
- Էրնի մրցանակ ( Ernie Award, 1994)[11]:
Շոնբերգը նշանակալից դասավանդման համար ստանալու էր «Ամերիկյան պարային փառատոնի» Բալասարասվատի/ Ջոյ ԱՆՆ Դեվեյ Բեյնեկե (Balasaraswati/Joy Ann Dewey Beinecke) աթոռը, սակայն մահվան պատճառով չստացավ այն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բեսսի. Բեսսի Շոնբերգի դիմանկարը» (Bessie: A Portrait of Bessie Schonberg), ռեժիսորներ` Քրիս Հեգեդուս և Դոն Ալան Փենեբեյքեր, 1998 (58 րոպե)[12][13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Noble, Cynthia (2005). Bessie Schonberg, Pioneer Dance Educator and Choreographic Mentor. Lewiston, New York: Edwin Mellen. ISBN 978-0-7734-6052-2.
- ↑ 3,0 3,1 «About». The Bessies (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ Partsch-Bergsohn, Isa (1994). Modern dance in Germany and the United States : cross currents and influences. Chur: Harwood Academic Publishers. ISBN 3-7186-5365-6. OCLC 26934952.
- ↑ «Sally Hess: Bessie Schönberg: Making Sausages, Dance Heritage Coalition 2012 - National Alliance Of Institutions» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 28. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ 6,0 6,1 Norton, Owen (1997). «Bessie Schonberg: 1906–1997 – dance teacher». Dance Magazine. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
- ↑ Bennington College Alumni Directory 1991
- ↑ Ware, Susan (2004). Notable American Women. ISBN 9780674014886.
- ↑ Notable American women : a biographical dictionary completing the twentieth century. Susan Ware, Stacy Lorraine Braukman, Radcliffe Institute for Advanced Study. Cambridge, Mass: Belknap Press. 2004. ISBN 0-674-01488-X. OCLC 56014756.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «About Us». web.archive.org. 2006 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Dance/USA — The national service organization for professional dance». web.archive.org. 2014 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Bessie: A Portrait of Bessie Schonberg». Film at Lincoln Center (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ Bessie: A Portrait of Bessie Schonberg (1998) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արխիվային կադրեր 1986 թվականին Jacob's Pillow Dance Festival-ի հարցազրույցից, որտեղ Բեսսի Շոնբերգը խոսում է այն մասին, թե ինչպես նայել պարին
- «bessie schonberg». Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.