Jump to content

Բեովուլֆ (ֆիլմ, 2007)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեովուլֆ (այլ կիրառումներ)
Բեովուլֆ
անգլ.՝ Beowulf
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, մարտաֆիլմ, դրամա, գրքերի էկրանավորում, միջնադարի մասին ֆիլմ և sword and sorcery film?
ՀիմքԲեովուլֆ
Թվականնոյեմբերի 15, 2007[1] և 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Զեմեկիս
ՊրոդյուսերՌոբերտ Զեմեկիս, Ջեք Ռափքե և Սթիվ Սթարքի
Սցենարի հեղինակՆիլ Գեյման և Ռոջեր Էվերի
ԴերակատարներՌեյ Ուինսթոն, Էնթոնի Հոփքինս, Ջոն Մալկովիչ, Ռոբին Ռայթ, Անջելինա Ջոլի, Բրենդան Գլիսոն, Քրիսփին Գլովեր, Էլիսոն Լոհման, Կոստաս Մենդիլոր, Շարլոտ Սոլտ, Դոմոնիկ Քիթինգ, Գրեգ Էլլիս, Նիք Ջեյմիսոն և Սեբաստիան Ռոշե
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
Պատմվածքի վայրԴանիա
ԿինոընկերությունWarner Bros., ImageMovers և ImageMovers
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Բեովուլֆ» (անգլ.՝ Beowulf), գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի ֆանտաստիկ դրաման, նկարահանված հին գերմանական համանուն էպոսի հիման վրա, ստեղծվել է շարժման գրավումը (Motion capture)՝ անիմացիոն մեթոդի տեխնոլոգիաների օգնությամբ, համակարգչային տեսաշարերով, կենդանի դերասանների շարժումներով և ժեստերով։ Ֆիլմը ցուցադրվել է 2007 թվականին։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 6-րդ դարում՝ Դանիայում, որտեղ թագավոր Խռոտգարը (Էնթոնի Հոփքինս) որոշում է նշել իր մեղրե դահլիճի՝ խեորոտի շինարարության ավարտը։ Սակայն երաժշտության և զվարճության ձայները արթնացնում և բարկացնում են հրեշ Գրենդելին, որը հարձակվում է զվարճացողների վրա և սպանում նրանցից շատերին։ Բայց երբ Խռոտգարը նրան մարտահրավեր է նետում, հրեշը վերադառնում է իր մոր՝ ջրի սատանայի մոտ (Անջելինա Ջոլի)։ Թագավորը փակում է իր սրահը և իր ոսկու կեսը առաջարկում նրան, ով կսպանի Գրենդելին։

Բեովուլֆը (Ռեյ Ուինստոն) և իր գոթական ռազմիկների խումբը նավով ժամանում է Խռոտգարի տարածք, համաձայնելով ոչնչացնել գազանին։ Բայց նրանց թագավորի խորհրդատու Ունֆերտը (Ջոն Մալկովիչ) չի վստահում, որի հետ Բեովուլֆը ընդհարում է ունենում։ Գիշերը գոթերը սրահում խնջույք են կազմակերպում, որով գրավում են Գրենդելի ուշադրությունը։ Բեովուլֆը նրա հետ մերկ է կռվում, չէ որ այդ դեպքում երկուսի մոտ էլ զենք չի լինի, և այդպես արդարացի կլինի։ Արդյունքում նրան հաջողում է կտրել հրեշի ձախ թաթը, որից հետո գազանը փախչում է քարանձավ՝ իր մոր մոտ, որտեղ, ավելի ուշ, մահանում է։ Բայց գոթերից մի քանիսը սպանվել էին, այդ իսկ պատճառով Բեովուլֆը այրում է նրանց մարմինները, և իր ջոկատի հետ գիշերում է սրահում, իսկ Բիգլաֆին (Բրենդան Գլիսոն) ուղարկում է հսկելու նավերը։

Գիշերը Գրենդելի մայրը հայտնվում է Բեովուլֆին խռոտգարի կնոջ՝ թագուհի Վալեխտեվի տեսքով (Ռոբին Ռայթ-Պենն), խնդրելով նրան որդի պարգևել։ Բեովուլֆը կասկածում է, որ ինչ-որ բան այնպես չէ, և հայտնաբերում, որ իր հետ գիշերած մարդիկ սպանված են։ Հերոսը որոշում է սպանել Գրենդելի մորը, որը ըստ Խռոտգարի խոսքերի իր տեսակի վերջինն է։ Նրա խոսքերով Գրենդելի հայրը մարդկանց համար վտանգավոր չէ։

Բեովուլֆը և Բիգլաֆը ուղևորվում են դեպի քարանձավ, որտեղ ապրում է Գրենդելի մայրը, բայց ներս է մտնում միայն Բեովուլֆը, զինված Խռունտինգի սրով (Ունֆերտից ստացած պարգև) և ոսկե գավաթով, որի տեսքը նման էր վիշապի (Խռոտգարից ստացած նվեր)։ Գրենդելի մայրը մերկ և ոսկիով ողողված կնոջ տեսքով գայթակղում է Բեովուլֆին, որը նրան որդի է պարգևում, որի փոխարեն Գրենդելի մայրը խոստանում է, որ Բեովուլֆի անունը կդառնա լեգենդ։ Իր սեփական փառքի երաշխիքով, Բեովուլֆը տալիս է նրան ոսկե եղջյուրը, և Գրենդելի մայրը խոստանում է մարդկանց վրա չհարձակվել։ Հերոսը վերադառնում է բերելով Գրենդելի գլուխը, և «հրեշի սպանման» լուրը։ Առանձին խռոտգարը Բեովուլֆին մանրակրկիտ հարցաքննում է, և նրա բառերից հայտնաբերելով սուտը, նա խոստովանում է, որ Գրենդելը հանդիսանում է իր որդին։ Այդպիսով անեծքը թագավորից անցնում է Բեովուլֆին։ Դրանից հետո խռոտգարը հայտարարում է, որ իր մահից հետո Բեովուլֆը պետք է դառնա թագավոր, իր թագավորությունը, հարստությունը և երիտասարդ կնոջը կտակում է նրան։ Ապա նա սրահի լուսամուտից թռչում է ծովեզր, որտեղ և մահանում է։

Տարիներ անց Բեովուլֆը, թուլացած և իր ստի պատճառով ընկճված էր, որը փչացրել էր իր հարաբերությունները Վալեխտեվի հետ։ Դրա պատճառով նա իր անկողինը կիսում է երիտասարդ սպասուհի Ուրսուլայի (Էլիսոն Լոման) հետ։ Հանկարծակի Ունֆերտի ծառան ճահճուտում գտնում է ոսկե գավաթը, որը Բեովուլֆը տվել էր Գրենդելի մորը։ Հերոսը հասկանում է, որ երաշխիքը վերադարձված է, և դա նշանակում է, որ ջրի սատանայի հետ ունեցած պայմանագիրը այլևս ուժի մեջ չէ։ Հաջորդ գիշեր վիշապը այրում է հարևան գյուղը, Ունֆերտին ողջ թողնելով, որպեսզի նա Ունֆերտին փոխանցի «հայրերի մեղքերի» մասին ուղերձը։ Հասկանալով, որ վիշապը հանդիսանում է իր որդին, հերոսը որոշում է նրան իր մոր հետ սպանել։ Վիշապը փորձում է սպանել Ուրսուլային և թագուհուն, բայց Բեովուլֆը հանում է նրա սիրտը։ Նրանք միասին ընկնում են ավազոտ ափ։ Վիշապի մարմինը փոխակերպվում է ոսկե, ֆիզիկապես զարգացած երիտասարդի, որը Բեովուլֆին հիշեցնում է իր երիտասարդությունը։ Մահից առաջ հերոսը Բիգլաֆին փորձում է ճիշտն ասել այն մասին, որ Գրենդելի մայրը մինչև այժմ ողջ է։ Բայց ընկերը ասում է, որ իր ժողովրդին հերոս է պետք, չնայած ամեն ինչին։

Բեովուլֆը վիկինգների ավանդության համաձայն թաղվում է այրվող նավում։ Բիգլաֆը դառնալով թագավոր, միայնության մեջ հետևում է նրա հեռանալուն։ Նա տեսնում է, որ այրվող նավ է թափանցել Գրենդելի մայրը, որը Բեովուլֆի մարմինը տանում է ծովային խորխորատ։ Դրանից հետո Գրենդելի մայրը հայտնվում է, նայում է Բիգլաֆին և նրան իր մոտ կանչում։ Նա հանգիստ նայում է նրան, բայց հանդիսատեսին չի ցուցադրվում, թե Բիգլաֆը ինչ որոշում է ընդունում։

Դերասան Դերը Ռուս կրկնորինակող
Ռեյ Ուինսթոն Բեովուլֆ Օլեգ Կուցենկո
Կրիսպին Գլովեր Գրենդել Պյոտոր Իվաշենկո
Անջելինա Ջոլի Գրենդելի մայրը Օլգա Զուբկովա
Ջոն Մալկովիչ Ունֆերտ Կոնստանտին Կարասիկ
Էնթոնի Հոփքինս թագավոր Խռոտգար Վլադիմիր Երյոմին
Ռոբին Ռայթ-Պենն թագուհի Վալեխտեվ Ելենա Սալավյովա
Բրենդան Գլիսոն Բիգլաֆ Անդրեյ Յառոսլավցեվ
Էլիսոն Լոման Ուրսուլա
Սեբաստյան Ռոշե Վուլֆգար
Կոստաս Մենդիլոր Խոնդսխեվ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]