Jump to content

Բեն Հորովից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Հորովից
անգլ.՝ Ben Horowitz
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1966(1966-06-13) (58 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Բերքլիի ավագ դպրոց
Մասնագիտությունճարտարագետ, գործարար, ձեռնարկատեր և հրապարակախոս
ԱշխատավայրSilicon Graphics
Ծնողներհայր՝ Դևիդ Հորովից
Պարգևներ և
մրցանակներ
 Ben Horowitz Վիքիպահեստում

Բենջամին «Բեն» Աբրահամ Հորովից (անգլ.՝ Benjamin Abraham Horowitz, հունիսի 13, 1966(1966-06-13), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի ձեռնարկատեր և ներդրող։ Andreessen Horowitz ընկերության գլխավոր գործընկերն է, նախկինում եղել է Opsware ՏՏ ընկերության նախագահը։ Սթարթափների մասին «The Hard Thing About Hard Things» գրքի հեղինակն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի հունիսի 13-ին Լոնդոնում, մեծացել է Բերքլի քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի ինֆորմատիկայի բակալավրի աստիճանը, իսկ 1990 թվականին ստացել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի համակարգչային գիտության մագիստրոսի կոչում[1]։

1997-1998 թվականներին Netscape-ի փոխնախագահներից մեկն էր[1], իսկ AOL ընկերությունը ձեռք բերելուց հետո դարձել է դրա փոխնախագահը[2]։

1999 թվականին դարձել է Loudcloud ենթակառուցվածքային ընկերության հիմնադիրներից մեկը[3]։ Ընկերությունը 2002 թվականին վերածվել է Opsware-ի՝ ձեռնարկությունների ծրագրային ապահովման արտադրողի[4]։ Հորովիցն ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն էր մինչև 2007 թվականը՝ այն Hewlett-Packard-ին 1,6 միլիարդ դոլարով վաճառելը[3][5]։ Դրանից հետո 1 տարի եղել է HP-ի փոխնախագահը[6]։

2009 թվականին Մարկ Անդրիսենի հետ հիմնել է Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամը, որն աշխատում է սթարթափների և այլ ՏՏ ընկերությունների հետ[7]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Хоровиц, Бен Легко не будет. Как построить бизнес, когда вопросов больше, чем ответов / - ISBN 978-5-00057-255-9.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Executive Profile: Benjamin A. Horowitz». Bloomberg LLP. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  2. Kidder, David (2013). The Startup Playbook: Secrets of the Fastest-Growing Startups from Their Founding Entrepreneurs. San Francisco: Chronicle Books. էջ 185. ISBN 978-1452105048.
  3. 3,0 3,1 Horowitz, Ben, 1966- author., The hard thing about hard things : building a business when there are no easy answers, ISBN 978-1-4830-0288-0, OCLC 875913041 {{citation}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Wright, Rob (2002 թ․ սեպտեմբերի 13). «Goodbye Loudcloud, Hello Opsware». CRN. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «HP News, Newsroom, Videos & Podcasts – HP® Official Site». hp.com.
  6. «HP executive profile of Ben Horowitz» (PDF).
  7. Maney, Kevin. «Marc Andreessen puts his money where his mouth is». CNNMoney. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Հորովից» հոդվածին։