Բեմբին հանդիպում է Գոձիլային
Բեմբին հանդիպում է Գոձիլային անգլ.՝ Bambi Meets Godzilla | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ ֆիլմ |
Ժանր | քրոսովեր |
Թեմա | դինոզավրեր |
Կերպարներ | Bambi? և Գոձիլա |
Ռեժիսոր | Marv Newland? |
Սցենարիստ | Marv Newland? |
Պրոդյուսեր | Marv Newland? |
Օպերատոր | Marv Newland? |
Երկիր | Կանադա |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 120 րոպե |
Թվական | 1969 |
Բեմբին հանդիպում է Գոձիլային (անգլ.՝ Bambi Meets Godzilla), 1969 թվականին նկարահանված մեկուկես րոպեանոց անիմացիոն ֆիլմ, ռեժիսորը կանադացի մուլտիպլիկատոր Մարվե Նյուլանդն է, որն ստեղծել է ֆիլմը միայնակ, Լոս Անջելեսի Դիզայնի քոլեջում սովորելիս։ Մուլտֆիլմը պատմում է փոփ մշակույթի երկու կերպարների՝ Բեմբիի և Գոձիլայի ճակատագրական հանդիպման պատմությունը։ Գրավել է 38-րդ տեղը բոլոր ժամանակների հիսուն մեծագույն մուլտֆիլմերի ցանկում, որը կազմվել է 1994-ին՝ 1000 մասնագետների քվեարկությամբ[1].:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի մեծ մասը բաղկացած է սկզբնական լուսագրերից, որոնք հաղորդում են, որ Բեմբիի համար նախատեսված սյուժեն, սցենարը, խորեոգրաֆիան և զգեստները ստեղծվել են Մարվ Նյուլենդի կողմից, որն իր հերթին «ստեղծվել է պարոն և տիկին Նյուլանդների» կողմից։ Քանի դեռ լուսագրերն ընթացքի մեջ են, Բեմբի եղջերուն անշտապ արածում է Ջոակինո Ռոսսինիի Վիլհելմ Տելլ օպերայի մեղեդու ներքո։ Բեմբին այնուհետև բարձրացնում է գլուխը վերև և տեսնում է Գոձիլայի մոտեցող թաթը։ Սա վերջին բանն է, որ տեսնում է եղնիկը, քանի որ Գոձիլաըիի թաթն ընկնում է հենց Բեմբիի վրա և հարթեցնում է նրան։ Միևնույն ժամանակ, թեթև երաժշտությունը փոխվում է բարձրաձայն երկար դաշնամուրային ակորդով («Բիթլզ»-ի «A Day in the Life» կոմպոզիցիայի եզրափակիչ ակորդը)։ Հայտնվում է «Վերջ» լուսագիրը, որին հաջորդում է երախտագիտության արտահայտություն Տոկիո քաղաքին՝ Գոձիլայի նկարահանումներ իրականացնելու հնարավորության համար (We gratefully acknowledge the city of Tokyo for their help in obtaining Godzilla for this film):
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բեմբին հանդիպում է Գոձիլային» մուլտֆիլմի վրա աշխատելիս Մարվ Նյուլանդը բնակարան է վարձակալել Ադրիանա Կազելոտիի մոտ, որը հնչյունավորել է Սպիտակաձյունիկին Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» դասական մուլտֆիլմում։
- Նյուլենդն ստեղծել է «Բեմբին հանդիպում է Գոձիլային» ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, երբ ուսանող էր Լոս Անջելեսի Դիզայնի քոլեջում։ Նա այս անիմացիոն ֆիլմը ներկայացրել է որպես կուրսային ��շխատանք` հասկանալով, որ ինքը չի կարող ժամանակին ֆիլմն ավարտել, կենդանի դերասանների մասնակցությամբ, որի վրա նա աշխատել էր ավելի քան մեկ ամիս։
- «Բեմբիին հանդիպում է Գորձիլային» ֆիլմի թողարկումից 30 տարի անց, հայտնվել է «Բեմբիի որդին հանդիպում է Գորձիլային» սիքվելը, որը ստեղծվել է առանց Նյուլենդի որևէ մասնակցության։ Դրա մեջ Գորձիլան փորձել է տրորել Բեմբիի որդու վրա, բայց նա խոնարհվել է, իսկ հետո հողի տակից հրթիռային կրակ է հայտնվել և սպանել Գորձիլային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History Of The 50 Greatest Cartoons of All Time». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բեմբին հանդիպում է Գոձիլային»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|