Բեհբուտ Շելկովնիկով (արվեստաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեհբուտ Շելկովնիկով (այլ կիրառումներ)
Բեհբուտ Ալեքսանդրի Շելկովնիկով | |
---|---|
Ծնվել է | 1897 մարտի 27 |
Ծննդավայր | Գեոկթափա |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1975 | (տարիքը 78)
Մահվան վայր | Լենինգրադ |
Մասնագիտություն | Արվեստաբան |
Բեհբուտ Ալեքսանդրի Շելկովնիկով (Շելկովնիկյան) (մարտի 27, 1897 - դեկտեմբերի 2, 1975, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային արվեստաբան։
Բեհբուտ Մարտիրոսի Շելկովնիկովի թոռը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1934 թվականից զբաղվել է Անիի, Դվինի խեցեղենի և ապակու ուսումնասիրությամբ։ 1941-1945 թվականներին աշխատել է Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում, 1945-1967 թվականներին՝ Լենինգրադի Էրմիտաժում, որպես գիտաշխատող, շարունակել հետազոտությունը 9-14-րդ դարերում Անդրկովկասի խեցեգործության, ինչպես և ռուսական կիրառական արվեստի բնագավառում։ Շուրջ 40 գիտական աշխատության հեղինակ է։ Լենինգրադի համալսարանում վարել է ռուսական և հայկական կիրառական արվեստների հատուկ դասընթացներ։ Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստին նվիրված Շելկովնիկովի աշխատությունները եզակի են իրենց տեսակի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 477)։ |