Բելիկրոյ ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Իռլանդիա |
Վարչատարածք | Մեյո |
Հիմնվել է | 1998 |
Մակերես | 117,79 կմ² |
Բելիկրոյ ազգային պարկ (անգլ.՝ Ballycroy National Park), ազգային պարկ, որը տեղակայված է Նեֆին լեռների տարածքում։ Գտնվում է Իռլանդիայի Մեյո կոմսության հյուսիս-արևմուտքում։ Ազգային պարկը զբաղեցնում է 117.79 քառ. կմ տարածք։ Եվրոպայի ամենաընդարձակ տորֆային հողերից մեկն է՝ կազմված Ատլանտյան օվկիանոսի ճահճատորֆային հողերից։ Յուրօրինակ արեալ է՝ բուսական և կենդանական բազմազան աշխարհներով։ Հիմնադրվել է 1998 թվականի նոյեմբերի 1-ին։ Ազգային պարկի տարածքը «Պահպանության հատուկ տարածք»-ի թեկնածու է և Նեֆին համալիրի մի մաս։ Այն նաև «Հատուկ պաշտպանվող տարածք» է և «Նատուրա 2000» ցանցի մի մասը[1]։
Բելիկրոյ ազգային պարկի հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Եվրոպական Միության Արեալների 92/43/EEC հրահանգի, որը 1997 թվականին ընդունվել է որպես Իռլանդիայի Հանրապետության օրենք, կառավարությունը պահանջել է մի քանի բնական միջավայրեր ու տեսակներ հաշվառել որպես «հատուկ պահպանվող տարածքներ» և ապահովել դրանց պաշտպանությունը։ Դրանց մեջ են մտնում ճաճուտները։ Բելիկրոյի ճահիճները իրապես կարևոր են, որովհետև դրանք Արևմտյան Եվրոպայում ամենաընդարձակն են։ Պարկը հիմնադրվել է 1998 թվականի նոյեմբերի 1-ին։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկում կան ճահիճներ, ժայռեր և գետեր։ Ճահիճները Եվրոպայի ամենամեծ տարածքներն են, որոնք ունեն տորֆային հարուստ հողեր։ Դրանց պահպանությունն ունի միջազգային նշանակություն. էկոլոգիական խորշերի շնորհիվ պահպանվում են տարբեր բույսերի հազվագյուտ տեսակներ։ Օվենդուֆ գետը ևս կարևոր պահպանվող տարածք է, որովհետև այն միակ գետն է Արևմտյան Եվրոպայում, որը դեռևս շարունակում է մնալ համեմատաբար անփոփոխ և ընդարձակ ճահճային համակարգ։ Գետերում կա շատ սաղմոն ու իշխան։
Օվենդուֆի տարածքը կարևոր է նաև չվող թռչունների համար, ինչպիսիք են՝ սպիտակաճակատ սագերը, որոնք պաշտպանված են Եվրոպական Միության (Council Directive 2009/147/EC on the conservation of wild birds) կողմից։ Այլ հազվագյուտ տեսակներից են ճչան կարապը, սապսանն ու մարգահավը։
Պարկում 2009 թվականին բացվել է այցելուների կենտրոն։ 700 քառ․ մետր մակերեսով կառույցից բացվում է տեսարան դեպի Ատլանտյան օվկիանոսի Բելիկրոյ գյուղ։ Այն ամռան ամիսներին ամեն օր բաց է զբոսաշրջիկների համար։
Վայրի Նեֆին
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին փշատերև անտառը և լեռը՝ 4000 հա տարածքով, որը գտնվում էր Կոլիտեի վերհսկողության տակ, կցվում է Բելիկրոյ ազգային պարկին։ Տարածքը գտնվում է Ազգային պարկերի ու Վայրի բնության ծառայության վերհսկողության տակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CONSERVATION OF WILD BIRDS (OWENDUFF/NEPHIN COMPLEX SPA 004098)
- ↑ Viney, Michael. «Wild Nephin». Irish Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.