Jump to content

Բեթմանի արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթմանի արխիվ
արխիվ, լուսանկարների արխիվ Խմբագրել Wikidata
ՀիմնադիրOtto Bettmann Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՓենսիլվանիա Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ41°6′40″N 79°53′13″W Խմբագրել Wikidata
ՍեփականատերBranded Entertainment Network Խմբագրել Wikidata
ՆախորդողըQ95995982 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata
Կազմված էQ95995982 Խմբագրել Wikidata
Քարտեզ
Օտտո Բեթման, Բեթմանի արխիվի հիմնադիր (1947)

Բեթմանի արխիվ (անգլ.՝ Bettmann Archive), ավելի քան 18 միլիոն լուսանկարների և պատկերների հավաքածու[1], որոշները վերաբերում են Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմին և ներառում են ԱՄՆ-ի ամենահայտնի պատմական պատկերները։ Արխիվը ներառում է նաև բազմաթիվ պատկերներ Եվրոպայից և այլ երկրներից:

Արխիվը հիմնադրել է 1935 թվականին ԱՄՆ ներգաղթած[1] գերմանացի համադրող Օտտո Բեթմանը (1903-1998) 1936 թվականին[2]։ Արխիվի հիմք է հանդիսացել Օտտո Բեթմանի 15․000 պատկերներից բաղկացած անձնական հավաքածուն, ինչը նա իր հետ բերել է ճամպրուկներով, երբ փախել է նացիստական Գերմանիայից[3]:

Տարիների ընթացքում այն ձեռք է բերել այլ հավաքածուներ, այդ թվում՝ Ֆիլիպ Ջենդրոուի «Ամերիկյան հավաքածուն» 1967 թվականին, 1971 թվականին Underwood & Underwood-ի 19-րդ դարի վերջից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի նյութերի հավաքածուն և Յունայթեդ պրես ինթերնեյշնըլ հավաքածուն 1984 թվականին: Նա ակտիվորեն ընդլայնել է իր հավաքածուն՝ գովազդելով ամսագրերում[4],

օրինակ՝ 1959 թվականի «Film Quarterly» ամսագրի ձմեռային համարում գրել է․ «Ցանկանում եմ գնել. Հին ֆիլմերի կադրեր - մոտավորապես 1915-1935 թվականների, հայտնի աստղերի վաղ կատակերգություններ.և արտադրանք»[5]:1960 թվականին Բեթմանը այն տեղափոխել է Նյու Յորք քաղաքի իր բնակարանից՝ 215 Արևելյան 57-րդ փողոցի Թիշման շենք: 1981 թվականին Բեթմանը վաճառել է արխիվը Քրաուս Թոմսոն կազմակերպությանը[6]։

1995 թվականին արխիվը վաճառվել է «Կարբիս» թվային ֆոնդային լուսանկարչական ընկերությանը, որը հիմնադրել է Բիլ Գեյթսը[7][8]։ Այս վաճառքից բխող հավաքածուի հասանելիության սահմանափակումները նկարագրված են «Goodbye to All That» խմբագրականում 2001 թվականի մայիսին American Heritage ամսագրի համարում[3]։

2001 թվականի վերջից մինչև 2002 թվականի մարտը, լուսանկարներն ու նեգատիվները պահպանելու համար, «Կորբիս»-ը արխիվը Մանհեթենից տեղափոխել է արևմտյան Փենսիլվանիայում, 67 մ խորության վրա, նախկին կրաքարի հանքավայրի տարածքում գտնվող «Այրըն մաունթայն» ազգային ստորգետնյա պահեստարան: Պահպանման սենյակի ջերմաստիճանը աստիճանաբար իջեցվում է մինչև -20 °C, որը ֆիլմի պահպանության մասնագետ Հենրի Վիլհելմի կողմից որոշվել է որպես արխիվի երկարատև պահպանման օպտիմալ ջերմաստիճան[9]: Այս ջերմաստիճանում հավաքածուն 500 անգամ ավելի դանդաղ կփչանա, քան Մանհեթենում[10]: Միևնույն ժամանակ, «Կորբիս»-ը նեգատիվները հաճախորդների պատվերով սկանավորում է և թվայնացնում:

2016 թվականին «Կորբիսը» ձեռք է բերել Visual China Group-ը[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Susanne Mendack: Schatzkammer der Fotografie: das legendäre Bettmann-Archiv. Düsseldorf: Feymedia, 2009. 3-941459-04-XISBN
  • Monika Idems: "Bettmann-Archiv - Schatzkammer der Fotografie" - Review in WAZ, 20. Dez. 2009, with sample images
  • Sarah Boxer: "A Century's Photo History Destined for Life in a Mine," New York Times, April 15, 2001.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Schultz, Isaac (May 11, 2020). «This Vast Photo Archive Is Hidden Inside a Cold, Heavily Guarded Limestone Mine». Atlas Obscura. Արխիվացված է օրիգինալից February 6, 2022-ին. Վերցված է October 9, 2022-ին.
  2. «Otto Bettman Founds The Bettmann Archive: the beginning of "The Visual Age"». History of Information. Արխիվացված է օրիգինալից April 20, 2021-ին. Վերցված է October 9, 2022-ին.
  3. 3,0 3,1 Snow, Richard F. (May 2001). «Goodbye To All That». American Heritage. Vol. 52, no. 3. New York City: American Heritage Publishing Company. էջ 5.
  4. Schultz, Isaac (May 11, 2020). «This Vast Photo Archive Is Hidden Inside a Cold, Heavily Guarded Limestone Mine». Atlas Obscura. Արխիվացված է օրիգինալից February 6, 2022-ին. Վերցված է October 9, 2022-ին.
  5. «Wanting to buy: Old movie stills - ca. 1915 to 1935; early comedies -- well-known stars and productions». Film Quarterly. 13 (2): 8. Winter 1959.
  6. «Otto Bettman Founds The Bettmann Archive: the beginning of "The Visual Age"». History of Information. Արխիվացված է օրիգինալից April 20, 2021-ին. Վերցված է October 9, 2022-ին.
  7. Schultz, Isaac (May 11, 2020). «This Vast Photo Archive Is Hidden Inside a Cold, Heavily Guarded Limestone Mine». Atlas Obscura. Արխիվացված է օրիգինալից February 6, 2022-ին. Վերցված է October 9, 2022-ին.
  8. Coates, James. «GATES BUYS BETTMANN ARCHIVE». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-12-31-ին.
  9. Weinberger, David. 2007. Everything is Miscellaneous: The Power of the New Digital Disorder. New York: Henry Holt and Company.
  10. Wilhelm, Henry et al. (2004) High-Security, Sub-Zero Cold Storage For the PERMANENT Preservation of the Corbis-Bettmann Archive Photography Collection, IS&T's 2004 Archiving Conference
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթմանի արխիվ» հոդվածին։