Բաց բանտ
Բաց բանտ (անգլ.՝ Open prison), բանտ, որտեղ կալանավորները բանտախցերը բաց են՝ առանց փականքի տակ լինելու, ինչի հետ միասին կալանավորներին վստահված է կատարել իրենց դատավճիռները հսկողության և տարածքի պաշտպանության նվազագույն մակարդակի պայմաններում։ Պատժի իրականացման ժամկետի ընթացքում կալանավորներին կարող է թույլատրվել տեղավորվել աշխատանքի։
Միացյալ Թագավորությունում, բաց բանտերը հաճախ հանդիսանում են փակ բանտերից տեղափոխված կալանավորների վերականգնման ծրագրի մաս[1]։ Բաց բանտերը կարող են լինել «ուսումնական բանտեր»՝ հանրության համար ցածր մակարդակի վտանգ ներկայացնող կալանավորների համար։
Իռլանդիայի Հանրապետությունում գոյություն ունի երկու բաց բանտ, ինչպես նաև «կիսաբաց» ուսումնական բանտ Դուբլինում։
Հասարակության և քաղաքականության որոշ ներկայացուցիչներ հաճախ քննադատ��ւմ են բաց բանտի գաղափարը[2]։ Սակայն կալանավորները բաց բանտերում չեն վայելում բացարձակ ազատություն և կարող են լքել տարածքը միայն հստակ նպատակով, օրինակ, արտաքին աշխատանքի համար[3]։ Բաց բանտերից ելքի ռեժիմի վերաբերյալ Իռլանդիայում եղել են որոշ տարաձայնություններ[4]։
Հայտնի բաց բանտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- HM Prison Prescoed, Monmouthshire, Հարավային Ուելս։
- HM Prison Ford, Ford, Արևմտյան Սաքսեքս, Անգլիա։
- Yerwada Open Jail, in Yerwada, Pune, Մահարաշթրա։
- HM Prison Castle Huntly, Longforgan, Perth and Kinross, Շոտլանդիա։
- Վարդաշեն, Նուբարաշեն, Երևան, Հայաստան։
- HM Prison Blantyre House, Goudhurst, Kent, Անգլիա։
- HM Prison Askham Grange, York, Անգլիա։
- Loughan House, Blacklion, County Cavan, Իռլանդիայի Հանրապետություն։
- Shelton Abbey Prison, Arklow, County Wicklow, Իռլանդիայի Հանրապետություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UK Government: Types of prison and security categories
- ↑ Philip Davies, "It is completely ludicrous that a serving life-sentence prisoner is even in an open prison", BBC, 05 May 2014
- ↑ Erwin James, "Why life in an open prison is no holiday camp", The Guardian, 13 January 2011. Retrieved 16 August 2012
- ↑ Reilly, Michael (6 May 2009). "Annual Report 2008". Office of the Inspector of Prisons (PDF).