Բարբարա Ֆրանկլին
Բարբարա Ֆրանկլին | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Փենսիլվանիա նահանգի համալսարան և Hempfield High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | մարտի 19, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Wallace Barnes? |
Պարգևներ | |
Բարբարա Ֆրանկլին (անգլ.՝ Barbara Ann Hackman Franklin, մարտի 19, 1940[1], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և կառավրիչ, ԱՄՆ-ի առևտրի 21-րդ նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Ֆրանկլինը ծնվել է 1940 թվականի մարտի 19-ին Լանկաստերում, Փենսիլվանիա նահանգ։ Ավարտել է Հեմփֆիլդ դպրոցը, որից հետո սովորել է Փենսիլվանիա նահանգի համալսարանում, որն ավարտել է 1962 թվականին արվեստների բակալավրի աստիճանով։ 1964 թվականին ավարտել է Հարվարդի բիզնեսի դպրոցը[3]՝ դառնալով դառնալով այս ուսումնական հաստատության առաջին կին շրջանավարտներից մեկը և ստանալով բիզնես վարչարարության մագիստրոսի աստիճան[4]։
1969 թվականին դարձել է Citibank բանկի փոխնախագահի օգնական։ 1971 թվականից մինչև 1973 թվականը եղել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի շտաբի պետի օգնական։ Մինչև 1979 թվականն աշխատել է Սպառողների և արտադրանքի անվտանգության հանձնաժողովում[5][6]։
1979 թվականից մինչև 1992 թվականը եղել է Aetna ընկերության կառավարման մեջ, 1979 թվականից մինչև 1988 թվականը՝ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնես դպրոցի ավագ գիտական աշխատող։ 1980 թվականին հիմնադրել է խորհրդատվության ոլորտի սեփական ընկերություն՝ Barbara Franklin Enterprises, որի հիմնադրման պահից Ֆրանկլինը համարվում է նրա նախագահը և գործադիր տնօրենը։ Նաև եղել է Dow Chemical, Westinghouse Electric, Stanley Black & Decker և Nordstrom ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ։ Երկու անգամ մտել է ԱՄՆ նախագահի առևտրի խորհրդատվական խորհրդի մեջ։
1992 թվականի փետրվարի 26-ին նախագահ Ջորջ Բուշ ավագի կողմից նրան առաջարկվել է Առևտրի նախարարի պաշտոնը[7][8]։ Նրա թեկնածությունն ընդունվել է երկրի Սենատի կողմից, և փետրվարի 27-ին տեղի է ունեցել Բարբարայի երդման արարողությունը[9]։ Նրա ղեկավարության ժամանակ ԱՄՆ-ին հաջողվել է մեծացնել արտահանվող ապրանքների քանակը դեպի Ռուսաստան, Չինաստան, Մեքսիկա և Ճապոնիա[10][11]։ Նրա նախաձեռնությամբ չեղյալ են հայտարարվել 1989 թվականի հունիսին Չինաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները։ Նախագահական ընտրություններին Բիլ Քլինթոնի հաղթանակից հետո Բարբարա Ֆրանկլինը հեռացել է պաշտոնից։
Պետական ծառայությունից հեռանալուց հետո Բարբարան շարունակել է իր գործունեությունը մասնավոր ոլորտում, եղել է Aetna, Dow Chemical, AMP, Inc., Guest Services, Inc. (1995-2002), JA Jones (1995-1998), MedImmune (1995-2007), Milacron (1996-2005), NASDAQ (1996-1997), Watson Wyatt (2000-2002), Aviron (2001-2002) և GenVec (2002-2007) ընկերությունների կառավարման անդամ։ Այժմ գլխավորում է սեփական Barbara Franklin Enterprises խորհրդատվական ընկերությունը[5][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ https://www.cwhf.org/inductees/barbara-hackman-franklin
- ↑ https://www.alumni.hbs.edu/stories/Pages/story-bulletin.aspx?num=2012
- ↑ What do you think?. «Conversations from Penn State: Barbara Franklin». Conversations.psu.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Barbara Hackman Franklin». Pabook.libraries.psu.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Stout, Lee. "A Matter of Simple Justice: The Untold Story of Barbara Hackman Franklin and a Few Good Women." Penn State Libraries, 2012.
- ↑ A Panel Backs Bush Nominees (անգլ.)
- ↑ «Richard Nixon: Memorandum About Women in Government». Presidency.ucsb.edu. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «4.28.72 - RN Issues Statement About the Status of Women Within the Administration - The New Nixon». Blog.nixonfoundation.org. 2011 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «CPSC - Barbara Franklin Elected Vice Chairman Of Newly Created Consumer Product Safety Commission». Cpsc.gov. 1973 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Barbara Franklin Enterprises - The Honorable Barbara Hackman Franklin». Bhfranklin.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Published: February 19, 1992 (1992 թ․ փետրվարի 19). «A Panel Backs Bush Nominees - New York Times». Nytimes.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Краткая биография на сайте nndb.com
- Биография на сайте компании Barbara Franklin Enterprises
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Ֆրանկլին» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 19 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ
- Կառավարչական մասնագիտություններ
- Ամերիկացի ձեռնարկատերեր