Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաղդասար Հայրապետի Ավագյան (ռուս.՝ Багдасар Айрапетович Авакян, 1883[1][2], Թաղուտ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1][2], Թուրքմենստան[1]), հայ խորհրդային հեղափոխական գործիչ, Բաքվի 26 կոմիսարներից։
Ծնվել է Շուշվա գավառի Թաղուտ գյուղում (այժմ՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջան)։ Տեղի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի անասնաբուժական ինստիտուտը, որտեղից հեղափոխական գործունեության համար հեռացվել է, 1905 թվականին վերադարձել է Բաքու և զբաղվել ուսուցչությամբ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների և ուսանողների շրջանում, կազմակերպել միտինգներ ընդդեմ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության։
Եղել է զինվորական դեպուտատների խորհրդի անդամ, բանվորների և զինվորների դեպուտատների Բաքվի խորհրդի գործկոմի քարտուղար (1918 թ.)։ Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո նշանակվել է քաղաքի կայազորի պետ։ Մուսաֆաթական ապստամբության պարտությունից հետո աշխատել է որպես Բաքու քաղաքի պարետ։
Բաքվի 26 կոմիսարների թվում գնդակահարվել Է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։
|