Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բախշի Զաքարբեկի Իշխանյան (1879[1][2][3], Խանձք[1] - օգոստոսի 26, 1921(1921-08-26)[1], Սուակին, Anglo-Egyptian occupation of Sudan), հայ հասարակական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, խմբագիր։
Ծնվել է Խանձք (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում) գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1899 թ. ընդունվել է Գևորգյան ճեմարան։ 1901 թվականին մեկնում է Գերմանիա և ընդունվում Լայպցիգի առևտրի ինստիտուտը, որն ավարտել է 1905 թ.։ Եռանդորեն թղթակցել է Թիֆլիսի «Մշակին», «Արշալույսին», «Լոյսե Օրացույցին», «Մուրճին»։ 1903 թվականին Ժնևում մասնակցել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայկական կազմակերպության (սպեցիֆիկների) հիմնադրմանը։ Թարգմանել և 1904 թվականին Ժնևում հրատարակել է Կառլ Մարքսի «Վարձու աշխատանք և կապիտալ» երկը։
1905 թ. վերադարձել է Թիֆլիս։ 1906 թվականից խմբագրել է սպեցիֆիկների «Կյանք» պաշտոնաթերթը։ Պաշտպանել է հայ պրոլետարիատի ինքնուրույն կուսակցության ստեղծման գաղափարը։ Մեղադրվել է հակացարական գործունեության համար և 1908 թվականին հեղափոխական գործունեության համար թվականին բանտարկվել։ 1911-1913 թթ. ապրել է Գերմանիայում, աշխատակցել «Սոցիալիստ» ամսագրին։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917) հետո դիրքորոշվել է նրա դեմ։ Ղեկավարել է Հայաստանի Հանրապետության (1918-1920) վիճակագրական բաժնի տեսչությունը։ 1921 թվականին անցել է Իրան, որտեղից Եվրոպա մեկնելու ճանապարհին մահացել է[4][5]։
- Կարլ Մարքս, Վարձու աշխատանք և կապիտալ, թարգմանութիւն, Ժնև 1904։
- Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան, Թիֆլիս, 1907։
- Ազգային պրոգրեսը և դասակարգային շահերը, Թիֆլիս 1908։
- Հասարակական գաղափարներ Ռ. Պատկանեանի և Ս. Շահազիզի բանաստեղծութիւնների մեջ։ Ընդարձակ ներածութեամբ-Ռուսահայ վերածնիչների սօցիալական դաւանանքի բնոյթը, Թիֆլիս, 1910։
- Աղէտի և տառապանքի աշխարհից, Թիֆլիս, 1915։
- Բագուի մեծ սարսափները, Անկետային ուսումնասիրութիւն սեպտեմբերեան անցքերի 1918 թ., Թիֆլիս, 1920։
- Երկու ամիս բօլշեվիկեան բանտում, Գահիրէ, 1924։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանարագիտարան, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 460։
- ↑ «ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ». www.noravank.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 376)։
|