Բալմորալ ամրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նկարագրություն | |
Տեսակ | կալվածք, թանգարան, country house?, այգի, շատո և Residence of the British Royal Family? |
Տեղագրություն | Royal Deeside? |
Հասցե | Ballater AB35 5TB[1] |
Վարչական միավոր | Աբերդինշիր |
Գտնվում է ափին | Դի |
Երկիր | Միացյալ Թագավորություն[2] |
Կառուցված | 1852 թ. |
Ճարտարապետ | William Smith? և John Smith? |
Ճարտարապետական ոճ | Scottish baronial architecture? |
Ընթացիկ սեփականատեր | Robert II of Scotland?, Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի, Էդուարդ VIII և Չարլզ III |
Կայք | balmoralcastle.com և balmoralcastle.com(անգլ.) |
Balmoral Castle Վիքիպահեստում |
Բալմորալ (անգլ.՝ Balmoral Castle), Աբերդինշիր տեղայնքում գտնվող ամրոց է, որը հանդիսանում է անգլիական թագավորների ամառանոցային նստելավայր Շոտլանդիայում։
Տեղակայված է Դի գետի վրա։ Վիկտորիա թագուհու ամառանոցն էր, որտեղ նա իր ընտանիքի հետ անցկացնում էր ամառվա վերջին ամիսը։ Կառուցվել է 1852 թվականին ճարտարապետ Ուիլյամ Սմիթի կողմից, հին շոտլանդական գոթական ոճով՝ գրանիտից, Ալբերտ արքայազնի հանձնարարությամբ, որը գնել էր այս կալվածքը։
Այցելուների համար բաց է ապրիլից մինչև հուլիսի վերջ։
Բալմորալ ամրոցի տարածքում գտնվող աղբյուրի ջուրը պարունակում է պաշտպանիչ հակաօքսիդիչ տարրեր։ Ըստ գիտնականների ՝ դրանք ազդում են ծերացման գործընթացի վրա ՝ դանդաղեցնելով այն։ «Այս ջուրը կարելի է օգտագործել օրգանիզմը երիտասարդացնելու համար», ասում է լրագրողներին պրոֆեսոր Հյու Մատեսոն, ով ուսումնասիրության ղեկավարներից մեկն է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորիա թագուհին և արքայազն Ալբերտը առաջին անգամ այցելեցին Շոտլանդիա 1842 թ. ՝ նրա թագադրությունից հինգ տարի անց և նրանց ամուսնությունից երկու տարի անց։ Նրանք վերադարձան 1844 թվականին Բլերի ամրոց և այցելեցին այն 1847 թվականին, երբ վարձեցին Արդվերիկիեն հանգստավայրը Լոք Լագգան լճի մոտակայքում։ [4] Վերջին ուղևորության ժամանակ անընդհատ հորդառատ անձրևներ էին տեղում, ինչը ստիպեց Ջեյմս Քլարքին՝ թագուհու բժիշկին, այդ հանգստավայրի փոխարեն խորհուրդ տալ ավելի առողջ կլիմայով մի տեղ[5]։
Սըր Ռոբերտ Գորդոնը՝ Բալմորալ ամրոցի տերը, մահացավ 1847 թվականին, և նրա Բալմորալի վարձակալության պայմանագիրը վերադարձավ լորդ Աբերդինին։ 1848 փետրվարին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ արքայազն Ալբերտը ձեռք կբերի Բալմորալի վարձակալության մնացած մասը, իր կահույքի և անձնակազմի հետ միասին ՝ նախքան այն տեսնելը։
Թագավորական զույգն առաջին այցի եկավ Բալմորալ 1848 սեպտեմբերի 8-ին[6]։ Վիկտորիան տունը գտավ «փոքր, բայց գեղեցիկ» [7] և իր օրագրում գրեց, որ. «ամեն ինչ, կարծես, շնչում է ազատությամբ և խաղաղությամբ և ստիպում է քեզ մոռանալ աշխարհն ու նրա տխուր խառնաշփոթությունները»։ [8] Շրջապատող լեռնոտ լանդշաֆտը հիշեցնում էր նրանց Թյուրինգիա ՝ Ալբերտի հայրենիքը Գերմանիայում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ http://ecomoscow.ru/modules/news/article.php?storyid=392(չաշխատող հղում)
- ↑ Millar, Delia (1985). Queen Victoriaʼs life in the Scottish Highlands : depicted by her watercolour artists. London: Philip Wilson. ISBN 0-85667-194-0. pp.23,31
- ↑ Millar, p.39
- ↑ Millar, pp.40–41
- ↑ Millar, p.41
- ↑ Gordon, Seton (2009). «The Country of Balmoral». Seton Gordon's Cairngorms : an anthology. Whittles. էջեր 141–142. ISBN 978-1-904445-88-3.
- ↑ «Balmoral Castle, Aberdeenshire». www.whichcastle.com. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալմորալ ամրոց» հոդվածին։ |
|