Jump to content

Բազմագործիքավորող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմի Կաստորը երկու տեսակի սաքսոֆոնով

Բազմագործիքավորող, երաժիշտ, ով կարողանում է բազմաթիվ տարբեր գործիքներ նվագել։

Բազմագործիքավորողներ չեն այն երաժիշտները, որոնք նվագում են իրար մոտ կառուցվածքով և տեխնիկայով մի քանի հարակից գործիքներ (օրինակ․ կիթառ, բաս կիթառ և ուկուլե, կամ ջութակ և ալտ)։ Չկա գործիքների քանակի հստակ սահմանում, որոնք պետք է կարողանա նվագել երաժիշտը, որպեսզի համարվի բազմագործիքավորող։ Որպես կանոն, նման երաժիշտները պրոֆեսիոնալ կերպով տիրապետում են մի քանի տեսակի գործիքներ (լարային, ստեղնաշարային, փողային և այլն) նվագելու տեխնիկային։ Բազմագործիքավորողները, ստուդիայում աշխատելով սեփական նախագծերի վրա, հաճախ նախընտրում են ինքնուրույն ձայնագրել տարբեր գործիքների պարտիաներ՝ սեսիոն երաժիշտներներ հրավիրելու փոխարեն։ Միևնույն ժամանակ, հայտնի բազմագործիքավորողները հաճախ իրենք են աշխատում որպես սեսիոն երաժիշտներ այլ արտիստների հրավերներով։

Օրինակ, Բրայան Ջոնսը՝ The Rolling Stones խմբի հիմնադիրը, կարողանում էր յուրաքանչյուր գործիք յուրացնել կես ժամում[1]։ Բացի կիթառից, նա մարիմբա (Under My Thumb, Out of Time), սիտար (Paint It Black, Street Fighting Man), շրթնահարմոն (Come On), ակորդեոն, քսիլոֆոն, տարբեր ստեղնաշարայիններ (դաշնամուր, օրգան, մելոտրոն և այլն) և փողային (սաքսոֆոն, գոբոյ) գործիքներ էր կարողանում նվագել։

Վաղ երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացի «Piffari, Stadtpfeifer and Waits»-ն բազմագործիքավորողներ են եղել, որոնք շեփոր, շալմեյ, կորնետ, բլոքֆլեյտա և լարային գործիքներ էին նվագում[2]։ Stadtpfeifer-ի կրթությամբ երաժիշտներն էին Գոթֆրիդ Ռայխենը[3], Յոհան Քվանցը[3], Յոհան Քրիստոֆ Պեցելը և Զիգմունդ Շտադենը[3]։ Գեորգ Ֆիլիպ Տելեմանը, օրինակ, նվագում էր ջութակ, բլոքֆլեյտա, ալտ, շալմեյ, կոնտրաբաս[4]։

Ռոք և փոփ երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի երաժշտության ոճերում, շատ երաժիշտներ և երգերի հեղինակներ բազմագործիքավորողներ։

Որոշ երաժիշտներ տարբեր գործիքներով շարժել են մարդկային երաժշտական վարպետության սահմանները։ Բրիտանական կոնֆերանսյե Ռոյ Քասլը մի անգամ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ չորս րոպեում կատարելով նույն մեղեդին 43 տարբեր գործիքներով[5]։ The Brian Jonestown Massacre-ի ֆրոնտմեն Անտոն Նյուքո��բը հայտարարել է, որ կարող է 80 տարբեր գործիքներ նվագել[6]։ The Rolling Stones-ի հանգուցյալ հիմնադիր և կիթառահար Բրայան Ջոնսը հայտնի էր նրանով, որ նվագում էր տարբեր գործիքներ, ինչպես արևմտյան, այնպես էլ էկզոտիկ։

Դան Սվանյոն, Edge of Sanity խմբի համահիմնադիրը և նախկին վոկալիստը, կարողանում է կիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային, հարվածային գործիքներ և սաքսոֆոն նվագել։ Դա թույլ է տվել Դեյվին մասնակցել ավելի քան 30 երաժշտական նախագծերի (Nightingale, Pan.Thy.Monium, Brejn Dedd, Unicorn, Infestdead, Route Nine, Katatonia, Ribspreader, Bloodbath և այլն)։ Նա նույնպես գռոուլինգ էր օգտագործում, սակայն, հետագայում հրաժարվել է դրանից մաքուր վոկալի համար։

Ամենահայտնի բազմագործիքավորողներից մեկը Սըր Փոլ ՄաքՔարթնին է։ The Beatles խմբի կազմում նա հաճախ ձայնագրում էր հայտնի կվարտերի բոլոր պարտիաները։

Հայտնի բազմագործիքավորողների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tony Sanchez, Up and Down with The Rolling Stones (New York: Quill Books, William Morrow And Company, Inc., 1979, ISBN 0-688-08515-6), pg. 7 (անգլ.)
  2. Riemann Musiklexikon 1967: Art. Stadtpfeifer
  3. 3,0 3,1 3,2 Musik in Geschichte und Gegenwart
  4. Telemann: Singen ist das Fundament zur Music in allen Dingen; Ed. Werner Rackwitz; Reclam
  5. Moreton, Nick (2010 թ․ փետրվարի 19). «Sign up for Race for Roy to raise funds for the Roy Castle Fund». Southport Visiter. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. Power, Ian (2009 թ․ մարտի 26). «Best Comeback Ever?». Minnesota Daily. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]