Բազեի երգը (մուլտֆիլմ)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Բորիս Ստեպանցև |
Սցենարիստ | Բորիս Ստեպանցև |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Սավչենկո |
Երաժշտություն | Ռոման Լեդենյով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1967 |
«Բազեի երգը» (ռուս.՝ «Песня о соколе»), երաժշտական լայնէկրան մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1967 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Ստեպանցևի կողմից Մաքսիմ Գորկու համանուն ստեղծագործության հիման վրա[1]։
Մուլտֆիլմում օգտագործվել է երաժշտությունը Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործություններից Ռոման Լեդենյովի երաժշտական կոմպոզիցիայի ներքո և գեղանկարչություն ապակու վրա տեխնիկան։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմն սկսվում է սպիտակ բազեի ու ագռավների երամի կռվի ցուցադրությամբ, որը խորհրդանշում է Բարու և Չարի հակամարտությունը։ Ի վերջո վիրավոր բազեն ընկնում է կիրճը։ Նրա մոտ է սողում լորտուն և փորձում վիրավոր թռչունին համոզել, որ պայքարն անօգուտ է և ապացուցում իր խաղաղ, աննկատ գոյության առավելությունները։ Սակայն, ինչպես ասվում է, «սողալու համար ծնվածը թռչել չի կարող»։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Բորիս Ստեպանցև
- Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Սավչենկո
- Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Ռեժիսորի օգնական՝ Ե. Շիլովա
- Նկարիչներ՝ Գելի Արկադև, Տ. Զեբրովա, Վ. Իսաևա
- Մոնտաժող՝ Վ. Տուրուբիներ
- Օպերատորի օգնական՝ Ն. ՆԱյաշկովա
- Խմբագիր՝ Արկադի Սնեսարյով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Յուրի Բուտուրին, Նիկոլայ Ֆեոդորով, Անատոլի Աբարենով, Լեոնիդ Նոսիրև, Լեոնիդ Կայուկով, Անատոլի Պետրով
- Նկարիչ-դեկորատորներ՝ Դմիտրի Անպիլով, Իրինա Սվետլիցա
- Ֆիլմի տնօրեն՝ Ա. Զորինա
- Տեքստը կարդում են՝ Ռոլան Բիկով — Լորտու, Ալեքսեյ Բախար — հեղինակի խոսք
Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Վերաթողարկում DVD-ով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում։
- «Թռչնակներ» (ռուս.՝ «Птички»), Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины», 1968), «Երեք պինգվին» (ռուս.՝ «Три пингвина», 1961), «Խածկտիկ» (ռուս.՝ «Снегирь», 1983), «Սա ի՞նչ թռչուն է» (ռուս.՝ «Это что за птица?», 1955), «Երգ բազեի մասին» (ռուս.՝ «Песня о соколе», 1967), «Շվիկի ու թռչնակի մասին» (ռուս.՝ «Про дудочку и птичку», 1977), «Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь», 1984), «Սիրահարկոտ ագռավը» (ռուս.՝ «Влюбчивая ворона», 1988), «Աքաղաղն ու ներկերը» (ռուս.՝ «Петух и краски», 1964)[2]։
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Բորիս Ստեպանցևը մուլտֆիլմի մտահղացման մասին պատմել է.
Մեր ֆիլմով մենք ուզում էինք ընդգծել, որ մեր արվեստը, ինչպես պնդել է Գորկին, պետք է ակտիվորեն հանդես գալ ընդդեմ անտարբերության, քաղքենիության, այն երևույթների, որոնք անհամատեղելի են ապագայի հասարակության հետ, հարմար ու կուշտ փիլիսոփայության, սայթաքուն ու չկուն փիլիսոփայության, լորտուների փիլիսոփայության։ Այդպես էլ ստեղծվել է Լորտուն. մեր ֆիլմում նա քաղքենի է, որը վերջնական հաշվով դատապարտված է կործանման։ Մեզ թվում էր, թե «Բազեի երգի» նման մեկնաբանությունը չի խեղաթյուրի հեղինակի մտահղացումը, այլ ընդհակառակը, «Երգին» կստիպի հնչել նոր ուժով, հրատապ ու սուր...
Բնօրինակ տեքստ (ռուս.)Своим фильмом мы хотели подчеркнуть, что наше искусство, как утверждал Горький, должно активно выступать против равнодушия, мещанства, обывательщины — явлений, несовместимых с обществом будущего, — философией удобной и сытой, философией скользкой и изворотливой, философией ужей. Так и возник Уж — в нашей картине мещанин, обречённый в конечном итоге на гибель. Нам казалось, что такое прочтение «Песни о Соколе» не исказит замысел автора, а, напрот��в, заставит «Песню» прозвучать с новой силой, злободневно и остро…
— Է. Տադե, «Բազեի երգը»[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Борис Степанцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Птички (DVD)
- ↑ Э. Тадэ. Песня о соколе // "Смена", 1968, № 980.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Асенин С.В. «Волшебники экрана» Драматургия мультфильма. Проблема экранизации.
|