Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագին (այլ կիրառումներ)
Բագին, աստվածներին նվիրված շինություն Հայաստանում, հայկական լեռնաշխարհում շատ տեղանուններ են եղել՝ կազմված Բագին արմատով (օրինակ՝ Բագավան, Բագարան, Բագնայր, Բագինք և այլն)։
- Մեհյան, կուռքերի տաճար, օրինակ՝ Աշտիշատում եղած երեք բագինները՝ Վահեվահյան, Ոսկեմոր, Ոսկեծին (իմա Անահիտի) և Աստղիկի (Ագաթանգեղոս, § 813),
- արձան, օրինակ՝ մեհյանների առջև Տիգրան Բ-ի կանգնեցրած բագինները, որոնց զոհեր են մատուցվել և երկրպագություն արվել (Մովսես Խորենացի, գիրք 2-րդ, գլ․ ԺԴ),
- զոհարան կամ զոհասեղան գերեզմանի վրա․ օրինակ՝ իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա Տիգրան Դ-ի շինած բագինը (նույն տեղում, գլ․ ԿԶ),
- սրբազան կրակարան, օրինակ՝ Բագավանի բագինը, որի որմզդական հուրը Արտաշիրը հրամայել է անշեջ պահել (նույն տեղում, գլ․ Հէ),
- երբեմն ըմբռնվել է որպես կառուցվածքների կամ շինությունների խումբ կամ համալիր (օրինակ՝ Բագարանում)։
|
---|
| Սրբազան վայրեր | | |
---|
| Հավատալիքներ և ծեսեր | |
---|
| Գլխավոր աստվածներ | |
---|
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ | |
---|
| Հերոսներ և նահապետեր | |
---|
| Տաճարներ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 198)։
|