Բաբիկ Ա Սյունի
Բաբիկ Ա Սյունի | |
---|---|
Ծնվել է | 4-րդ դար |
Մահացել է | 398 |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Ծնողներ | հայր՝ Անդովկ Բ Սյունի, մայր՝ անանուն Մամիկոնյան (Սյունի) |
Երեխաներ | Վասակ Սյունի |
Բաբիկ Ա Սյունի՝ Սյունյաց նահանգի իշխան, Անդովկ Սյունու որդին, Փառանձեմ թագուհու եղբայրը, Վասակ Սյունու հայրը։ Վերականգնել է Սյունյաց իշխանական տունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրել է 4-րդ դարում «պատրկաց պատրիկ» տիտղոսը կրող հոր՝ Անդովկի[1] մահից հետո։ Կաղանկատվացին է ասում, որ Անդոկը կայսրի կողմից մեծ պատիվների ա��ժանացավ, բայց այդ տիտղոսի մասին չի նշում։ Օրբելյանը որոշակի գրում է.
... պատիւ մեծագոյն գտեալ, այսինքն պատրկաց պատրիկ արարեալ[2] |
Բաբիկը չնայած կայսրի կողմից բազում եւ մեծամեծ պատիվ ուներ,
... ոչ հանդուրժէր արտաքոյ բնիկ տէրութեան իւրոյ՝ փափագեալ սաստիկ կարօտութեամբ յաշխարհ իւր ըստ ասացելումն Դաւթայ թէ ի հողս իւրեանց գթասցին. եւ դարձեալ ըստ իմաստնոյն բանի, եթէ չիք ումեք քաղցրագոյն քան զծնօղս, եւ ո՛չ քան զգաւառ իւր
[2]։ |
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբիկը գնում է պարսից արքունիք, մտնում զինվորական ծառայության, ցուցաբերում խիզախություններ, «... բազում արութիւնս պէսպէս յոլոմպիադսն Պարսից»[2], ի վերջո Շապուհի փոխարեն մենամարտում է հոների առաջնորդի — «զմարդախողող եւ զվիշապազօր գազանի»[2] հետ եւ սպանում նրան։ Շապուհի հարցին, թե այդ հերոսության համար նա ինչ է ցանկանում ի հատուցումն, Բաբիկն ասում է. «... առ ի բառնալ զսանդն լի մոխրով հնոցի զոր ի դարապասին եդեալ... ։ «Եւ խնդրեալ Բաբկայ յարքայիցն արքայէ զի միայն զսեպհական աշխարհն իւր' զբնիկն, զնախնական տէրութիւնն իւր ազգին ի նա դարձուսց է»[2]։
Շապուհը կատարում է նրա խնդրանքը, հրամայում է սանդը հանել տեղից և
... առաքէ զնա մեծաւ պատուով յաշխարհն իւր Սիւնեաց. ե աւանդէ նմա նախագահ լինել ընդ Բագրատունւոյ եւ ընդ Մամիկոնէի համապատիւ եղանիլ[2]։ |
Բաբիկը փրկում է իր հայրենիքի պատիվը, վերականգնում է Սիսական տոհմի երբեմնի փառքը։
Պատմագիրը մեծ բավականությամբ գրում է.
Եւ բաղձալի ի կենցաղս ո՛չ այլ ինչ բայց միայն սեպհականութեան ժառանգութիւն առն, յորում ծնեալ եւ սնեալ լինի եւ, վայելել խորհիցի. որպէս զստինս մօր եւ զգութ հօր, այնպէս քաղցր թուեցեալ լինի ի միտս ժառանգորդին։ Վասն որոյ միշտ կարօտի շրջիլ, տեսանել, զբօսնուլ, խնդամտիլ ի վերայ նորա... [2] |
Ահա մեծ հայրենասեր մեր պատմագրի՝ հայրենիքի, հայրենի ժառանգության մասին ունեցած պատկերացումը։ Նա Սիսական տոհմին վերագրում է թագավորական ծագում, գրում է, թէ.
... գիտասցես զսոսա ոչ միայն Հայկազունիս, այլ եւ խառնեալ ի թագաւորական ցեղն Պահլաւկաց եւ Արշակունեաց. եւ յայսմհետէ իմասցիս զսոսա ճետ Արշակունի եւ զաւակ Պահլաւունի, եւ այնքան բարձր եւ փառաւոր գոլ, զի հաւասար էին խնամութեամբ ընդ Պարսից թագաւորութեանն եւ ընդ Հայոց[2]։ |
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Դավթյան «Վարք Բաբիկի»[3] պոեմ