Աֆրոդիտե, Պան և Էրոս
Աֆրոդիտե, Պան և Էրոս | |
---|---|
տեսակ | քանդակ, արձան և մարդկանց խումբ |
քանդակագործ | անհայտ |
տարի | մոտ մ. թ. ա. 100[1] |
բարձրություն | 155 սանտիմետր |
ուղղություն | Հելլենիստական մշակույթ[1] |
ժանր | Հելլենիստական մշակույթ |
նյութ | Parian marble? |
գտնվելու վայր | Աթենքի ազգային հնագիտական թանգարան[1] |
հավաքածու | Աթենքի ազգային հնագիտական թանգարան |
քաղաք | Աթենքի մունիցիպալիտետ |
մակագրություն | Διονύσιος Ζήνωνος τοῦ Θεοδώρου Βηρύτιος, εὐεργέτης, ὐπὲρ ἑαυτοῦ καὶ τῶν τέκνων, θεοῖς πατρίοις և Dionysios aus Berytos, Sohn des Zenon und Enkel des Theodoros, (stiftet die Statue) als Wohltäter den angestammten Göttern für sich selbst und seine Kinder |
պատկերված են
| |
Group of Aphrodite, Pan and Eros (Athens) Վիքիպահեստում |
Աֆրոդիտե, Պան և Էրոս, մ․թ․ա շուրջ 100 թվականի հելլենիստական մարմարե քանդակների խումբ, որում պատկերված է Աֆրոդիտե աստվածուհին՝ շրջապատված Պան և Էրոս աստվածներով[2]։
Պատմություն ու նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակների խումբը հայտնաբերվել է 1904 թվականին Դելոս կղզու Պոսեյդոնիստների իջևանատանը (նաև Բերիտոսի Պոսեյդոնիստների տուն, որը հիմնադրվել է մինչև մ․թ․ա․ 152 թվականը[3])։ Ներկայումս այս ստեղծագործությունը գտնվում է Աթենքի Ազգային հնագիտական թանգարանում[3]։ Կանգնեցված է սև մարմաից պատրաստված պատվանդանի վրա և շրջապատված է ապակյա պատվարներով։
Աստվածուհու մի ձեռքը, գլխի վերին հատվածը, ինչպես նաև Էրոսի ոտքերն ու ձախ ձեռքը գտնվել են կոտրված վիճակում և ավելի ուշ կրկին միացվել քանդակին։ Բացակայում է Էրոսի աջ ձեռքը։ Պանի ոտքերից մեկն ու կոտոշները ևս ամրացվել են իրենց համապատասխան տեղերում։ Բացակայել են նաև Աֆրոդիտեյի ձախ ձեռքի երեք մատները և աջ ձեռքի միջնամատը, որոնք ավելի ուշ փոխարինվել են գիպսով։ Պահպանվել է քանդակների խմբի ուղղանկյուն հիմքը, որի վրա հայտնաբերվել է հունարեն գրություն[4]․
|
Քանդակի հիմնական դետալը հունական Աֆրոդիտե աստվածուհու ամուր հիմքով 155 սանտիմետրանոց մերկ քանդակն է։ Ենթադրվում է, որ աստվածուհին հանել է ոտնամանները (ոտնամաններից մեկը նրա աջ ձեռքում է) և հավաքել մազերը լոգանք ընդունելու նպատակով։ Կինը հենված է աջ ոտքի վրա, իսկ ձախ ոտքն ազատ է և մի փոքր ծալված։ Սիրո աստվածուհու կողքին է գտնվում բնության աստված Պանը, որն այծի ավանդական կերպարանքով է և ունի երկու երկար ու սուր կոտոշ։ Աֆրոդիտեի ձախ ուսի վերևում նրա անբաժան ուղեկիցն ու օգնականն է՝ Էրոսը։ Պանի համար հենարան է ծառայում ծառը, որի գործառույթը նույնպես քանդակների խմբի ամրությունն է։ Պանի մկանոտ մարմինն ու փքված երակները ցուցադրում են նրա կենդանական խառնվածքը․ հավանական է, որ նա փորձում է գայթակղել Աֆրոդիտեին, որն ընդդիմանում է նրան։ Աստվածուհու ժպտացող դեմքը չի արտահայտում վախի զգացում, բայց աջ ձեռքը, որով նա բռնել է ոտնամանը, սպառնալի կերպով վեր է պարզված․ ասես դրանով նա սպառնում է Պանին։ Թևավոր Էրոսը փորձում է մի կողմ հրել գայթակղիչին։ Քանդակի կատարյալ մերկությունը ցուցադրված է Աֆրոդիտեի միջոցով, իսկ Պանը մարմնավորում է կենդանական վայրենի մերկությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.namuseum.gr/collection/ellinistiki-periodos-2/
- ↑ S10.4 APHRODITE & PAN
- ↑ 3,0 3,1 Скульптурная группа «Афродита, Пан и Эрот»
- ↑ «Group of Aphrodite, Pan and Eros». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nikolaos Kaltsas (archaeologist). Sculpture in the National Archaeological Museum, Athens, The J. Paul Getty Museum, Los Angeles 2002, ISBN 0-89236-686-9, S. 294—295.
- Philippe Bruneau (archéologue), Jean Ducat. Guide de Délos, Athènes, École française d'Athènes, 2005.