Jump to content

Արսեն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմարտաֆիլմ
Թվական1937
ՌեժիսորՄիխայիլ Ճիաուրելի
ԴերակատարներՍպարտակ Բագաշվիլի
ՕպերատորԱլեքսանդր Դիգմելով
ԵրաժշտությունԳրիգորի Կիլաձե

«Արսեն» (ռուս.՝ «Арсен»), 1937 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխեիլ Ճիաուրելին Վրաստանի Պետկինպրոմ ստուդիայում[1][2]։

Ֆիլմը կինոթատրոնների էկրաններին հայտնվել է 1937 թվականի մայիսի 20-ին։

XIX դարի առաջին կես։ Արսեն Օձելաշվիլին, վերադառնալով բանակից, խռովության է բարձրացնում Բարաթով իշխանների աուլների ճորտ գյուղացիների շրջանում։ Վրացի ապստամբները հերոսաբար կռվում են ցարական զորքերի դեմ, որոնք ուղարկվել են գյուղացիական ապստամբությունը ճնշելու համար։

Ցուցադրված է սոցիալական և դասակարգային կոնֆլիկտ վրացի գյուղացիների և վրաց ազնվականների միջև։ Զինվորների մեջ կան նաև այնպիսիք, որոնք աջակցում են ապստամբներին։ Ռուս ծեր զինվոր Վասիլին («Վասո», ինչպես նրան անվանում են վրացիները) անցնում է ապստամբների կողմը և դառնում նրանց առաջնորդ Արսենի աջ ձեռքը, աքսորյալ դեկաբրիստ կոռնետ Օստուժևն Արսենին օգնում է փախչել գերությունից։

Տեղացի ապստամբների և կալվածատերերի ու նրանց օգնության հասած ռուսական արշավախմբի դրամատիկ պայքարի ֆոնին զարգանում է Արսենի ու Նենոյի ողբերգական սիրո սյուժետային գիծը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արսեն» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Արսեն» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]