Արսեն Օձելաշվիլի
Արտաքին տեսք
Արսեն Օձելաշվիլի არსენა ოძელაშვილი | |
---|---|
Ծնվել է | 1797 |
Ծննդավայր | Քարթլի-Կախեթի թագավորություն |
Մահացել է | 1842 |
Մահվան վայր | Մցխեթ |
Քաղաքացիություն | Ռուսական Կայսրություն |
Արսեն Օձելաշվիլի, (վրաց.՝ არსენა ოძელაშვილი, 1797[1], Քարթլի-Կախեթի թագավորություն - 1842[2], Մցխեթ), ավելի հայտնի է որպես Մարաբդի Արսեն, 19–րդ դարի առաջին կեսի գյուղացիական շարժման հերոս Վրաստանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստագրական տեղեկություններ Արսենի գործունեության վերաբերյալ չեն պահպանվել։ Հայտնի է, որ նրան սպանել են ցարական ոստիկանները։ 1840-ական թվականներն Արսենի մասին ստեղծվել է ժողովրդական պոեմ, որը անվանեցին «Երգ Արսենի մասին», որն առաջին անգամ հրատարակվել է 1872 թվականին և վերահրատարակվել է 50 անգամ։ Արսենի կերպարը մարմնավորվել է սովետական թատրոնում և կինոյում (Ս․ Շանշիաշվիլու «Արսեն» դրաման և Մ․ Ճիաուրելու «Արսեն» կինոնկարը և այլն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 113)։ |