Արոմ օ Ժեն դե Մարկ (պանիր)
Արոմ օ Ժեն դե Մարկ | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր և պա��րագործարանի պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Lyon region? |
Կաթ | կովի կաթ |
Անունով | Lyon region? |
Arôme de gêne de marc Վիքիպահեստում |
Արոմ օ Ժեն դե Մարկ կամ Արոմ օ Ժենե դե Մարկ (ֆր.՝ Arôme au gêne de marc), կովի կաթից պատրաստվող Ֆրանսիական սեզոնային փափուկ պանիր։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանիրը պատրաստվում է ավանդական տեխնոլոգիայով, որը կիրառվում է Լիոն գինեգործական տեղանքում։ Ռիգոտ, Սեն-Մարսելեն, Պելարդոն կամ Պիկոդոն տեսակի արդեն պատրաստի պանիրները տեղավորում են խաղողի կեղևներից և կորիզներից բաղկացած, գինեգործությունից մնացած սպիրտային հյութով լցված խորը տարայի մեջ՝ սովորաբար տակառի։ Ամսվա ընթացքում պանիրը ներսծծվում է հեղուկով, որը նրան համ ու հոտ է տալիս։ Սովորաբար պանիրը պատրաստ է լինում աշնան վերջին[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի գլուխներն ունեն 6-7 սանտիմետր տրամագծով և 2-3 սանտիմետր հաստությամբ, 80-120 գրամ քաշով սկավառակի ձև։ Պանիրը պատված է խաղողի քուսպի մեծ քանակությամբ բնական կեղևով։ Փափուկ մասսան կարող է տարբեր խտության լինել, երկարատև պահելուց հետո այն փափուկ և յուղալի պանրից կարող է դառնալ ավելի պինդ պանիր։ Արոմ օ Ժեն դե Մարկը ունի խմորասնկերի վառ արտահայտված քաղցր յուղային համ[1][2]։
Այն օգտագործվում է որպես անկախ ուտեստ, զուգորդվում է թեթև Բոժոլե-վիլլյաժ և աղանդերային գինիների հետ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 23
- ↑ 2,0 2,1 2,2 Джульет Харбатт, 2012, էջ 33
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джульет Харбатт Лучшие сыры мира. — М.: Издательство «BBPG», 2012. — 352 с. — ISBN 978-5-93679-168-0