Արշա Օվանեսովա
Արշա Օվանեսովա | |
---|---|
Արև Բաղդասարյան, Արշա Օվանեսովա Տատյանա Մախմուրյան | |
Ծնվել է | դեկտեմբերի 10 (23), 1906 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ կամ Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 6, 1990 (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ուսուցչուհի |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1662786 |
Արշա Համբարձումի Օվանեսովա (դեկտեմբերի 10 (23), 1906, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ և Բաքու, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), փաստագրական ֆիլմերի խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947), Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1950), ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշա Օվանեսովան ծնվել է 1906 թվականին Բաքու քաղաքում։ 1932 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1931-1961 թվականներին եղել է Փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի ռեժիսորը։ 1931 թվականին թողարկել է Պիոներիա կինոամսագրի առաջին համարը, որը ղեկավարեց 15 տարի։ 1928-1961 թվականներին դասավանդել է ՎԳԻԿ-ում, 1959-1961 թվականներին եղել է փաստագրական ֆիլմերի արվեստանոցի հիմնադիրն ու ղեկավարը։ Ամուսինը՝ խորհրդային կինոօպերատոր Սեմյոն Շեյնինն է եղել[1]։
Նկարահանվել է «Հաշիմ» ֆիլմում (1928), համահեղինակ է «Լեռնային լճի գաղտնիքը» (1954, Մարո Երզինկյան) կինոնկարի (երկուսն էլ՝ Հայֆիլմ)[2]։
Մահացել է 1990 թվականին Մոսկվայում, թաղված է Տրոեկուրովսկի գերեզմանոցում։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստալինի առաջին աստիճանի մրցանակ (1950)՝ «Աշխարհի պատանեկությունը» ֆիլմի համար (1949)
- Խաղաղության միջազգային մրցանակ (1950)՝ «Աշխարհի պատանեկությունը» ֆիլմի համար (1949)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947)
- 2 շքանշան և մեդալ
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1960 | Խաղաղության և ընկերության այցը |
1958 | Անսովոր հանդիպումներ |
1957 | Վերևում լոկ երկինքն է |
1956 | Դպրոցական տարիներ |
1950 | Սովետական Հայաստան |
1949 | Աշխարհի պատանեկությունը․ Կոմունիզմի
երիտասարդ կառուցողները |
1948 | Կոմսոմոլը 30 տարեկան է |
1947 | Ճանապարհորդություն հայրենի հողով |
1945 | Վեպ մեր երեխաների մասին |
1943 | Օլիմպիադա |
1942 | Ամենաթանկը |
1940 | Պիոներական ճշմարտություն |
1939 | Юннаты |
1937 | Երիտասարդության տոնը |
1936 | Քսաներկուերորդը |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1956 | Դպրոցական տարիներ |
1953 | Լեռնային լճի գաղտնիքը |
1950 | Սովետական Հայաստան |
1945 | Վեպ մեր երեխաների մասին |
1942 | Ամենաթանկը |
1940 | Պիոներական ճշմարտություն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 571)։ |
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Մայիսի 6 մահեր
- 1990 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային մանկավարժներ
- Խորհրդային սցենարիստներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- 20-րդ դարի սցենարիստներ