Արշակ Բրուտյան
Արշակ Բրուտյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1864[1][2] Քարաբերդ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 25, 1936[1][2] (71 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, բանահավաք և նկարիչ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1882)[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1903)[1] |
Արշակ Հովհաննեսի Բրուտյան (սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1864[1][2], Քարաբերդ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 25, 1936[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ երաժիշտ, մանկավարժ, երգահավաք, խմբավար, նկարիչ։
Գեղանկարիչ Գևորգ Բրուտյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշակ Բրուտյանը ծնվել էր 1864թվականին, ներկայիս Քարաբերդ (նախկին Դաշդալա) գյուղում։ Ընտանիքի ակունքները հայոց Մուշ գավառից էին։ 1876 թվականին ավարտել է Ղփչաղ գյուղի Հառիճի ընկերության ժառանգավորաց դպրոցը, 1882 թվականին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, իբրև նկարիչ՝ 1903 թվականին կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Արշակ Բրուտյանի անձնական արխիվում, որը գտնվում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, պահպանվում է մի յուրահատուկ փաստաթուղթ, վկայագիր, որը գրվել է Մեծն Կոմիտասի ձեռմամբ՝ հավաստելով այն մասին, որ Բրուտյանը լավագույնս տիրապետելում է եվրոպական և հայկական նոր նոտագրությունների համակարգին, ինչի շնորհիվ կարողացել է դասավանդել Ալեքսանդրապոլի Սուրբ Աստվածածին եկեղեցու Վիճակային դպրոցում։1895 թվականին հավաքել է ժողովրդական երգեր (շուրջ 500)։ Ձայնագրել և գրառել է աշուղական, հոգևոր երգեր, ստեղծել և ղեկավարել երգչախմբեր։ Հնարավոր կորստից փրկել է Ջիվանու, Խայաթի և ուրիշ աշուղների երգերը[3]։ Արշակ Բրուտյանը նաև բանահավաք էր, Նրա աշխատանքների շնորհիվ տեղեկանում ենք Շիրակի ժողովրդական երգարվեստի բնորոշիչների մասին։
Հայրենասիրական երգերից են՝
- Քաջ Արաբոյի երգը
- Բայազետցի Կոստոյի երգը
- Էկավ հասավ Վանա ծովուն
- Ձայն մը հնչեց Էրզրումեն։
Արշակ Բրուտյանը Ալեքսանդրապոլում սկիզբ է դրել հրապարակային ժողովրդական համերգների, առաջինը բեմ բարձրացել ազգային տարազներ կրող իր խմբերով և, նպաստել է քառաձայն երգեցողության տարածմանը[4]։
Նկարչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է Ա. Մխիթարյանցի, Գարեգին Լևոնյանի, Թ. Անտիկյանի և ուրիշների դիմանկարների, սրբապատկերների։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրուտյանի անունով է կոչվում Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցը[5]։
Մեջբերումներ Արշակ Բրուտյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրութեան, Վաղարշապատ, 1890 թ.
- Ռամկական մրմունջներ (ձայնագրյալ ժող.), Ե., 1985 թ. (առաջաբանը, ծնթգր.՝ Մ. Բրուտյանի)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Ադամյան, Վարդգես. «Արշակ Բրուտյանը և Շիրակի ավանդական երաժշտությունը». Երաժշտական Հայաստան: 57.
- ↑ «Արշակ Բրուտյանի անվան Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Ռամկական Մրմունջներ/հեղինակ։ Արշակ Բրուտյան
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիշե Չարեցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Արշակ Բրուտյանի ֆոնդ, թ.22: 4 Բրուտյան Ա., Ռամկական մրմունջներ, Եր., 1985, էջ 14։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 580)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Բրուտյան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1936 մահեր
- Գյումրի քաղաքում մահացածներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ բանահավաքներ
- Հայ երաժիշտներ
- Հայ խմբավարներ
- Հայ մանկավարժներ
- Հայ նկարիչներ