Jump to content

Արշալույս Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշալույս Գաբրիելյան
Ծնվել էհունիսի 14, 1912(1912-06-14)[1][2]
Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 5, 1993(1993-05-05) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1938)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանակադեմիկոս[1][2] (1982) և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1953)
Պարգևներ

Արշալույս Համբարձումի Գաբրիելյան (հունիսի 14, 1912(1912-06-14)[1][2], Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 5, 1993(1993-05-05), Երևան, Հայաստան), հայ երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), միջազգային (տեկտոնական) և համամիութենական (շերտագրական) գիտակոորդինացիոն խորհուրդների անդամ, Պատվո նշան շքանշանակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսի մարզի Նախիջևան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ-ն (1938)։ 1941-1983 թվականներին՝ ԵՊՀ պատմական և տարածաշրջանային երկրաբանության ամբիոնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1986-1993 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանության բաժանմունքի վարիչ, նախագահության անդամ։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի երկրաբանական կառուցվածքի, հատկապես տեկտոնիկայի, շերտագրության և երկրաբանության զարգացման պատմության հարցերին։ Մշակել է Հայաստանի պալեոգենի ու նեոգենի շերտագրական սխեման, Փոքր Կովկասի ու հարակից շրջանների տեկտոնական մասնատման սխեմաները, բնութագրել առանձին տեկտոնական կառուցվածքները՝ ընդգծելով խորքային բեկվածների դերը երկրաբանական կառուցվածքի, հրաբխայնության և մետաղածնության մեջ։ Հեղինակ է «ՍՍՀՄ երկրաբանություն» (1984) ուսումնական ձեռնարկի[4]։

  • Сейсмотектоника Армяский ССР, Е., 1981 (համահեղինակ)
  • Третичные отложения Котайского района Арм․ ССР, Е․, 1947
  • Основные вопросы тектоники Армении, Е․, 1959
  • Палеоген и неоген Армянской ССР, Е․, 1964
  • Тектоническая карта Армянской ССР, Е․, 1968[5]
  • Հոդվածների մատենագիտություն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 244-245.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արշալույս Գաբրիելյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս Գաբրիելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 634