Jump to content

Արմեն Գրիգորյան (ռոք երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ռոք երաժիշտ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արմեն Գրիգորյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Գրիգորյան
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսПапа-Шляпа և Отец-героин
Ծնվել էնոյեմբերի 24, 1960 (64 տարեկան), Մոսկվա
{{{2}}}Ռուսաստան
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերռոք
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, կիթառահար, վոկալիստ և նկարիչ
Գործիքներկիթառ և վոկալ
Գործունեություն1974–ներկա
ԼեյբլՄելոդիա, Սոյուզ, Մորոզ Ռեքորդս, Նիկիտին
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
ԿապվածԿրեմատորի
Կայքcrematorium.ru
 Armen Grigoryan Վիքիպահեստում

Արմեն Սերգեյի Գրիգորյան (նոյեմբերի 24, 1960(1960-11-24), Մոսկվա, ԽՍՀՄ), մոսկովյան «Կրեմատորի» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թ. Մոսկվայում, հայ ծնողների՝ Սերգեյ և Աիդա Գրիգորյանների ընտանիքում։ 1983 թվականին հիմնել է Կրեմատորի (թարգմանաբար՝ ռուսերենից «դիակիզարան») դուետը, հանդես եկել ընդհատակյա համերգներով և ճանաչում ձեռք բերել մոսկովյան ռոք-շրջանակներում, իսկ երրորդ («Մտացածին աշխարհ») ալբոմի թողարկումից հետո՝ նաև ԽՍՀՄ ողջ տարածքում։ 1980-ականների վերջին Գրիգորյանը հավաքում է «Կրեմատորիի» ընդլայնված կազմը, ներառում էլեկտրական գործիքներ։ Խումբն իրականացնում է մի շարք հետաքրքիր պրոեկտներ, ձայնագրում «Դվոյնոյ ալբոմը»։ 1990-ականներին խումբը ակտիվորեն շրջագայում է Ռուսաստանի և աշխարհի բազմաթիվ քաղաքներում, 1996 թվականին հանդես գալիս Երևանի «Գաուդեամուս» ռոք-փառատոնում։ Խումբը լավ ընդունելության է արժանանում և ունկնդիրների, և քննադատների կողմից։

Գրիգորյանը համարվում է ռուսական ռոքի «հայրերից» մեկը, բարձր է գնահատվում նաև «Կրեմատորիի» որպես մինչգորբաչովյան ընդհատակյա ռոք-երաժշտության ներկայացուցչի ավանդը։ Գրիգորյանը համարվում է ռուսական ռոքի լավագույն բանաստեղծներից մեկը. նրա տեքստերն բազմաշերտ են, դրանցում հաճախ միախառնվում են իրականն ու անիրականը, հատուկ տեղ է հատկացվում անդրշիրիմյան կյանքի և կրոնի հարցերին։ Խմբի երաժշտությունը ներառում է տարբեր ժանրեր՝ վալսից մինչև ծանր ռոք և հայկական ժողովրդական երաժշտություն /հանրահայտ «Տգեղ Էլզա» երգում հնչում է հայկական քոչարին/: Երաժշտությանն հատուկ հնչեղություն է հաղորդում Վյաչեսլավ Բուխարովի ջութակը։ Վերջին տարիներին Գրիգորյանը փորձում է գտնել նոր արտահայտչամիջոցներ, «Կրեմատորիին» զուգահեռ ստեղծել է «Տրետի Անգել» էլեկտրոնային խումբը, գրում է կինոերաժշտություն, զբաղվում է նկարչությամբ։ Գործում է «Կրեմացիայի և արմրեսլինգի բարեկամների ընկերություն» համաշխարհային ֆան-ակումբը։

Գրիգորյանի ստեղծած հիթերից են «Աղբոտ քամի», «Փոքրիկ աղջնակ», «Տանյա», «Կոնդրատի», «Վերջին շանս», «Կատմանդու» /հնչում է «Բռատ» ֆիլմում/, «Ուրախ համույթ» և այլն։

Իր երգերում և հարցազրույցներում Գրիգորյանը մեծ տեղ է հատկացնում հայկական թեմային, դեռ 1986 թ. գրել է Հայոց ցեղասպանության պատկերները ներկայացնող «Սեբաստիա» երգը, որը խորհրդային տարիներին արգելվել է.

Գերեզմանների փոշուց ու հոտից
Հառնեցին արնոտ աթիլլաներն
Այդ օրը սև …
Փայլող քաղաքը, իմ Էլդորադոն,
Նրանք դժոխքի վերածեցին,
Այն հալվեց տեսիլքի պես…

Հանդես է գալիս նաև որպես նկարիչ և հասարակական գործիչ, մի շարք ճարտարապետական նախագծերի հեղինակ է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Գրիգորյան (ռոք երաժիշտ)» հոդվածին։