Արմենակ Միրզոյան
Արմենակ Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոս, 1910 |
Ծննդավայր | Նախիջևան, Ալիաբադ |
Մահացել է | օգոստոսի 4, 1980 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի մանկավարժական տեղնիկում (1929-1931) Երևանի պետական համալսարան (1935-1937) Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատմության ինստիտուտի ասպերանտուրա (1938) |
Զբաղեցրած պաշտոններ | Ազգային գրադարանի տնօրեն |
Արմենակ Միրզոյան (օգոստոս, 1910, Նախիջևան,Ալիաբադ - օգոստոսի 4, 1980, Երևան), Հայաստանի ազգային գրադարանի (Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական գրադարանի) տնօրեն (1953-1956), պատմական գիտությունների թեկնածու, դասախոս, մանկավարժ, մեթոդիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբան, մշակութային գործիչ, գրադարանային աշխատանքի նվիրյալ Արմենակ Բարեղամի Միրզոյա��ը[1] ծնվել է 1910 թվականի օգոստոսին Նախիջևանի Ալիաբադ (այժմ Մյասնիկյանաբադ) գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1929 թվականին ավարտել է Նախիջևանի յոթնամյա դպրոցը, ընդունվել Երևանի մանկավարժական տեխնիկում։ 1931 թվականին տեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Շամշադինի շրջանի Բերդ գյուղի դպրոցում։ 1932 թվականին վերադարձել է Նախիջևան և մինչև 1935 թվականն աշխատել Բիստ, Նորս գյուղերի դպրոցներում, որպես պատմության ուսուցիչ։ 1935 թվականին էքստեռն քննություն է հանձնել և ընդունվել Երևանի պետական համալսարանի 3-րդ կուրս։ 1938 թվականին ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին աշխատել Շամշադինի շրջանի Բերդ գյուղի դպրոցում։ 1932-1935 թվականներին աշխատել է Նախիջևանի Բիստ, Նորս գյուղերի դպրոցներում որպես պատմության ուսուցիչ։
1939 թվականին աշխատել է Երևանի պատմության թանգարանում որպես էքսկուրսավար, մասնակցել ցուցահանդեսների կազմակերպման, նոր նյութերի հայտնաբերման ու հավաքման գործին։
1940 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։
1941 թվականին մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, շարքային զինվորից հասել գվարդիայի մայորի զինվորական կոչման։ 1946 թվական զորացրվել է մի շարք շքանշաններ ու մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալական թերթիկներ ստացած։ Վերադառնալով Երևան՝ շարունակել է աշխատել Երևանի պատմության թանգարանում և վերականգնվել ասպիրանտուրայում։
1948 թվականին պաշտպանել է դիսերտացիա և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այդ ժամանակից մինչև 1953 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության թանգարանում որպես տնօրենի գիտական գծով տեղակալ։
1953-1956 թվականներին եղել է Ալ. Մյասնիկյանի անվան պետական գրադարանի[2] տնօրեն։
1946-1956 թվականներին համատեղության կարգով դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, իսկ 1948-1951 թվականներին եղել է ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչը։ 1956 թվականին ընտրվել է հեռակա մանկավարժական ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ՝ ազատվելով Ալեքսանդր Մյասնիկյանի անվան գրադարանի տնօրենի պաշտոնից։
1961 թվականին ազատվել է պրոռեկտորի պաշտոնից և աշխատել որպես ԽՍՀՄ ժողովուրդների պատմության դասախոս, քաղաքատնտեսություն դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական գրադարանի (այժմ՝ Հայաստանի ազգային գրադարան) տնօրեն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականի մարտի 18-ին Արմենակ Միրզոյանը նշանակվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական գրադարանի տնօրեն[1]։ Գրադարանային գործի ամենածանր շրջանում նրան հաջողվել է հաղթահարել գրադարանի առջև ծառացած դժվարությունները, գրադարանը բեռնաթափել անհատի պաշտամունքի ժամանակ ստեղծված գրականությունից, նոր համալրումներ կատարել, օգնել հանրապետությունում գործող բոլոր գրադարաններին։ Նա նոր հիմքերի վրա դրեց գրադարանային գործը։ Միրզոյանը եղել է Հայաստանի շրջաններում ու քաղաքներում, մեթոդական ու գործնական օգնություն ցույց տվել տեղի գրադարաններին, թանգարաններին ու մշակույթի մյուս օջախներին։
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենակ Միրզոյանը գրել և խմբագրել է բազմաթիվ նյութեր, գիտական հոդվածներ, «Հայ ազատագրական շարժումները Սյունիքում» (1722-1730)[3][4], «Մխիթար Բեկի կողմից ռուսական կառավարությանն ուղղված ուղերձի հարցի շուրջը»[5], «Երևանի 1724 թվականի հերոսական պաշտպանությունը թուրքական զավթիչներից», «Երևանի անվան ծագման շուրջը»[6], «Հին Երևանի պատմությունից[6]» և այլն։
Արմենակ Միրզոյանը մահացել է 1980 թվականի օգոստոսի 4-ին՝ Երևանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Մելյան, Բալաբեկ (2002). Գրքի երախտավորներ. կենսագրական համառոտ բառարան. ISBN 99930-65-08-0.
- ↑ Հայկական ՍՍՌ. Ալեքսանդր Մյասնիկյանի անվան Պետական ռեսպուբլիկական գրադարանը ։ (Համառոտ ակնարկ) / Ռ. Իշխանյան, Ն. Ոսկանյան. 1960.
- ↑ Միրզոյան, Արմենակ (1949). Հայ ազատագրական շարժումները Սյունիքում (1722-1730 թթ.). Հայկական ՍՍՌ ԳԱ. էջ 191.
- ↑ Միրզոյան, Արմենակ. ««Հայ ազատագրական շարժումները Սյունիքում» (1722-1730)».
- ↑ ««Մխիթար Բեկի կողմից ռուսական կառավարությանն ուղղված ուղերձի հարցի շուրջը»».
- ↑ 6,0 6,1 Միրզոյան, Արմենակ. ««Երևանի անվան ծագման շուրջը»».