Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Ալեքսանդրի Կասպարով (դեկտեմբերի 11, 1936(1936-12-11)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 16, 2018(2018-06-16), Ռուսաստան), հայ ակնաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1981):
Արկադի Կասպարովը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը։ 1962-1974 թվականներին աշխատել է նույն ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնում, 1974-1980 թվականներին՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության Աչքի հիվանդությունների ՀամԳՀԻ գիտքարտուղար, 1980-1997 թվականներին՝ աչքի վերականգնողական վիրաբուժության բաժանմունքի վարիչ,
1997 թվականից՝ Ակնահերպեսի ախտորոշման և բուժման համամիութենական կենտրոնի ղեկավար[2]։
Աշխատանքները վերաբերում են աչքի վիրուսային հիվանդությունների, գլաուկոմայի, աչքի վերականգնող, վիրաբուժության, եղջերաթաղանթի փոխպատվաստման հարցերին[3]։ Ակնահերպեսով հիվանդների մոտ հայտնաբերել է ակնագնդի հյուսվածքներում առաջացող ռեակցիայի երևույթը[4][5]։
- Ակնաբույժների համամիութենական ընկերության նախագահության անդամ (1980):
- Ռեֆրակցիոն վիրաբուժության միջազգային ընկերության անդամ (1984):
- ՌԴ բնական (1996), Նյու Յորքի (1994) ԳԱ-ների անդամ։
- ԽՍՀՄ ԺՏՆՑ, Պ. Կապիցայի արծաթե (1998), Ի. Պ. Պավլովի (2000) մեդալներ,
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ (1984):
- Մ. Ա. Ավերբախի ակադեմիայի դիպլոմ (2001):
- Герпес - этиология, диагностика, лечение, М., 1986.
- Офтальмогерпес, М., 1994.[6]