Արթուր Ֆադեն
Արթուր Ֆադեն անգլ.՝ Arthur Fadden | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1894 |
Ծննդավայր | Ինգեմ, Քվինսլենդ, Ավստրալիա |
Մահացել է | ապրիլի 21, 1973 (79 տարեկան) |
Մահվան վայր | Բրիսբեն, Ավստրալիա |
Գերեզման | Mount Thompson Crematorium |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրոն | պրեսբիտերականներ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հաշվապահ |
Ամուսին | Ilma Fadden? |
Զբաղեցրած պաշտոններ | Ավստրալիայի վարչապետ, Member of the Queensland Legislative Assembly?, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ, Ավստրալիայի ֆինանսների նախարար, Minister for Infrastructure and Transport?, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ և Ավստրալիայի ֆինանսների նախարար |
Կուսակցություն | National Party of Australia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Arthur Fadden Վիքիպահեստում |
Արթուր Ուիլյամ Ֆադեն (գերմ.՝ Arthur Fadden, ապրիլի 13, 1894, Ինգեմ, Քվինսլենդ, Ավստրալիա - ապրիլի 21, 1973, Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալիացի քաղաքական գործիչ, երկրի տասներեքերորդ վարչապետը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Ֆադենը իռլանդացի ներգաղթյալների՝ Ռիչարդ և Էնի Ֆադենների տաս երեխաներից (7 տղա, 3 աղջիկ) ավագն էր։ Ռիչարդ Ֆադենը Ուոլքերսթոնի (Մակկայ) ոստիկանությունում սպա էր։ Իր միակ պաշտոնական կրթությունը ստացել է Ուոքերսթոնի հանրային դպրոցում։ 15 տարեկանում Արթուրն սկսել է աշխատել շաքարեղեգի ֆերմայում, իսկ հետո սկսել է աշխատել Պլեյստոյի շաքարի ջրաղացում։ 18 տարեկանում նա դարձել է դպիրի օգնական Մակկայի քաղաքային խորհրդում, իսկ 21 տարեկանում՝ դպիր։ Նա ուսումնասիրել է հաշվապահական հաշվառում և 1918 թվականից սկսել է Թաունսվիլում աշխատել որպես հաշվապահ[3]։ Այնտեղ նա հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքականության նկատմամբ և 1930 թվականին դարձել է Թաունսվիլի քաղաքային խորհրդի անդամ։
1916 թվականին ամուսնացել է Իլմա Թորնբերի հետ։ Նրանք ունեցել են չորս երեխա՝ Գորդոնը, Ջոնը, Մավիսը և Բեթին[3][4]։ Նրա ավագ որդին՝ Գորդոնը, մահացել է նրանից առաջ. նա մահացել է 1956 թվականին՝ 34 տարեկանում։
Քաղաքական կարիերայի ավարտից հետո Ֆադենը գրել և հրատարակել է իր հուշագրությունները՝ «They Called Me Artie» (1969)[3]:
Թոշակի հանգիստ տարիներից հետո նա կյանքից հեռացել է 1973 թվականի ապրիլի 21-ին՝ Բրիսբենում՝ իր 79-րդ տարեդարձից երկու շաբաթ անց։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1932-1935 թվականներին Արթուր Ֆադենը Քվինսլենդ նահանգի խորհրդարանում էր[3]։
1936-1958 թվականներին Ֆադենը դաշնային խորհրդարանի անդամ էր՝ առաջադրված ագրարային կուսակցությունից։ Նա հաջորդաբար ներկայացնում էր Դարլինգ Դաունս շրջանը (անգլ.՝ Darling Downs, 1936-1949 թվականներին) և Մաքֆերսոնը (անգլ.՝ McPherson, 1949-1958 թվականներին)[3]։
1940 թվականին Ֆադենը կուսակցությունում երկրորդ մարդն էր։ Այս ժամանակաշրջանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, բնութագրվում է Ավստրալիայում քաղաքական անկայունությամբ։ Երբ 1940 թվականի հոկտեմբերին ագրարային կուսակցությունը չկարողացավ ընտրել իր առաջնորդին (հիմնական թեկնածուներն էին Էրլ Փեյջը և Ջոն Մաքյուենը), Ֆադենը զբաղեցրեց առաջնորդի պաշտոնակատարի պաշտոնը։ 1941 թվականի մարտի 21-ին նա դարձավ կուսակցության գործող առաջնորդը՝ մնալով իր պաշտոնում 17 տարի[3]։
1940 թվականին Ֆադենը հաջորդաբար զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ Ռոբերտ Մենզիսի կառավարությունում։ Նա եղել է գանձապետի օգնական-նախարար, պարենի և զարգացման նախարար, քաղաքացիական ավիացիայի նախարար, գանձապետ։ 1941 թվականի հունվարին Ֆադենը դարձել է վարչապետի տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 28-ին՝ Ավստրալիայի վարչապետ այն բանից հետո, երբ Մենզիսը հրաժարական տվեց։ Ֆադենը վարչապետ է մնացել միայն երկու ամիս։ 1941 թվականի հոկտեմբերին նա կորցրել էր երկու անկախ պատգամավորների աջակցությունը, ինչից հետո իշխանության եկավ լեյբորիստական կուսակցությունը՝ Ջոն Քերթինի գլխավորությամբ[3]։
1949 թվականին Ռոբերտ Մենզիսը վերադարձավ իշխանության, իսկ Ֆադենը կրկին դարձավ վարչապետի տեղակալ և գանձապետ։ Նա մնացել է գանձապետ 1949-1958 թվականներին։ Այս ժամանակահատվածը բնութագրվում է տնտեսության բուռն աճով, երկրի բնակչության թվաքանակի ավելացմամբ, արդյունաբերական զարգացմամբ[3]։
1951 թվականին նա առաջին անգամ Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի կողմից օծվել է որպես Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետների հրամանատար (KCMG)[5]: 1958 թվականին նրա կարգավիճակը բարձրացվել Է մինչև Մեծ Խաչի ասպետի (GCMG)[6]:
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նրա պատվին են կոչվել Կանբերրա մայրաքաղաքի մերձակա շրջանը՝ Ֆադեն, և մի շրջան Քվինսլենդում։
- 1975 թվականին Ավստրալիայի փոստի կողմից նրա անունով թողարկվել է անվանական փոստային նամականիշ[7][8]։
- 1976 թվականին Բրիսբենի արվարձանում՝ Օմանեյ լեռան վրա, հիմնադրվել է Արթուր Ֆադենի հիշատակի պարտեզ, որը բաղկացած է 3000 ծառից[9][10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արթուր Ֆադեն. 1938 թվական
-
Ռազմախորհրդատվական խորհուրդ. 1942 թվական
-
Ֆադենի դիմանկարը խորհրդարանի շենքում` արված Ուիլյամ Դարջիի կողմից . 1947 թվական
-
Սըր Արթուր Ուիլյամ Ֆադենը կառավարության նիստում
-
Ֆադենի կիսանդրին. քանդակագործ Ուոլես Անդերսոն
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arklay, T. (2014) Political Silhouette, Australian Scholarly: Melbourne. 978 1 925003 84 0.
- Fadden, Arthur (1969), They Called Me Artie, Jacaranda Press
- Colin Hughes|Hughes, Colin A (1976), Mr Prime Minister. Australian Prime Ministers 1901-1972, Oxford University Press, Melbourne, Victoria, Ch.14. 0-19-550471-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Australian Honours Search Facility
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Արթուր Ուիլյամ Ֆադենը Ավստրալիայի Ազգային թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Fast facts: Arthur Fadden Արխիվացված 2019-03-11 Wayback Machine - National Archives of Australia. Retrieved 22 March 2018.
- ↑ It's an Honour - Fadden KCMG Արխիվացված 2 Հոկտեմբեր 2008 Wayback Machine
- ↑ It's an Honour - Fadden GCMG Արխիվացված 2 Հոկտեմբեր 2008 Wayback Machine
- ↑ «Arthur Fadden». Australian Coin and Stamp Company. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Australian Stamps - Year 1975». Australia Postage Stamps. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Sir Arthur Fadden». Monument Australia. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Sir Arthur Fadden Memorial Garden» (PDF). Centenary Suburbs Historical Society. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Ուիլյամ Ֆադենը Համաշխարհային պատմական նախագծի կայքում
- Արթուր Ուիլյամ Ֆադենը Ավստրալիական կենսագրական բառարանի կայքում
- Премьер-министры Австралии: Արթուր Ուիլյամ Ֆադենը Ավստրալիայի ազգային արխիվի կայքում Արխիվացված 2010-07-26 Wayback Machine
- Արթուր Ուիլյամ Ֆադենը Ավստրալիայի Ազգային թանգարանի կայքում Արխիվացված 2011-03-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ֆադեն» հոդվածին։ |
|