Արթուր Լեսլի Մորտոն
Արտաքին տեսք
Արթուր Լեսլի Մորտոն | |
---|---|
Ծնվել է | 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1987[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Փիթերհաուս |
Մասնագիտություն | լրագրող և պատմաբան |
Արթուր Լեսլի Մորտոն (անգլ.՝ Arthur Leslie Morton, 1903[1][2][3][…], Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 23, 1987[1]), անգլիացի մարքսիստ պատմաբան, գրականագետ և հրապարակախոս։
1929 թվականին անդամագրվել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցությանը։ Եղել է կոմկուսին կից մարքսիստ-պատմաբանների խմբի ղեկավարներից։ Մորտոնը հայտնի է դարձել «Անգլիայի պատմություն» (1937) մարքսիստական աշխատության համար։
Մորտոնի ուսումնասիրությունները («Անգլիական ուտոպիա», 1952, «Սոցիալիզմը Անգլիայում», 1963, «Անգլիական բանվորական շարժման պատմություն, 1770-1920», 1956) նվիրված են Մեծ Բրիտանիայի պատմությանը։
Գրել է նաև հոդվածներ անգլիական քաղաքական մտքի և գրականության պատմության վերաբերյալ։
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 56)։ |