Jump to content

Արեգ Դաբաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգ Դաբաղյան
Ծնվել էմայիսի 28, 1920(1920-05-28)
Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 26, 2005(2005-09-26) (85 տարեկան)
Խարկով, Ուկրաինա
Քաղաքացիություն Վրաստանի Դեմոկրատական Հա��րապետություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտԿիբեռնետիկա, մեխանիկա, տատանման օրենք և Ավտոմատ կառավարման համակարգ
Ալմա մատերԽարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր

Արեգ Վաղարշակի Դաբաղյան (ռուս.՝ Арег Вагаршакович Дабагян,մայիսի 28, 1920, Թիֆլիս-սեպտեմբերի 26, 2005, Խարկով), կիբեռնետիկայի և մեքենաների դինամիկայի, կիրառական տատանումների տեսության բնագավառների հայազգի խորհրդային և ուկրաինական գիտնական[1], տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ավտոմատ կարգավորման ու վերահսկման Ռուսաստանի կոմիտեի անդամ, տեխնոլոգիական կիբեռնետիկայի Ուկրաինայի և միջազգային ակադեմիաների անդամ, Ազգային տեխնիկական համալսարան «Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտի» պատվավոր անդամ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգ Դաբաղյանը հայտնի բոլշևիկ, քաղաքացիական պատերազմի մասնակից, կուսակցության առաջնորդ Վաղարշակ Դաբաղյանի (1899-1938) որդին է։ Արեգը միջնակարգ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ 1936 թվականին առանց քննություններ հանձնելու ընդունվում է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ Ավիացիոն ինստիտուտում ուսանելու տարիներին միաժամանակ ներկա էր լինում բժշկական ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի լեկցիաներին։ 1938 թվականին, հոր ձերբակալումից հետո Արեգին որպես «ժողովրդի թշնամու» որդի հեռացնում են և ինստիտուտից և կոմերիտական շարքերից։ Ծանր պայմանների պատճառով Արեգի մոտ սկսվեց թեթև տուբերկուլոզ և մի քանի ամիս նա պառկեց հիվանդանոցում։ 1938 թվականին «Պրավդա» թերթում հրատարակվեց ընկեր «Ստալինի նամակը ընկեր Իվանովին», որտեղ ասվում էր, որ «որդին հոր համար պատասխանատու չէ»[3]։ Նա խնդրանքով դիմել է ավիացիոն ինստիտուտ, որ իրեն վերականգնեն, սակայն մերժում է ստացել։ Ուսումը շարունակելու համար նրան առաջարկել են մայրաքաղաքից դուրս մի քանի բուհեր, և նա ընտրեց Խարկովի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը։ 1939 թվականի սեպտեմբերից Դաբաղյանը Ավտոմոբիլների և տրակտորների ֆակուլտետի «Մեքենաների դինամիկա և ամրություն» մասնագիտության ուսանող էր։

Հայրենական Մեծ պատերազմը սկսվելուց հետո Դաբաղյանը իր համակուրսեցիների հետ միասին դիմում են ներկայացրել զինկոմիսարիատ, խնդրել, որ իրենց էլ ուղարկեն ռազմաճակատ։ Դաբաղյանին սովորելու նպատակով ուղարկում են Մոսկվայի Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա։ Կարճ ժամանակ անց, 1941 թվականի սեպտեմբերին լավ սովորող կուրսանտներին տեղափոխեցին Կիևի բարձրագույն տանկային ուսումնարան, նրանց թվում էր նաև Արեգը։ 1944 թվականի փետրվարին նա նշանակվում է զրահատանկային ակադեմիայի դասախոս։

1945 թվականին Դաբաղյանին տեղափոխում են Վլադիվոստոկի պետական ծովային համալսարանի էլեկտրոտեխնիկական ամբիոն։ Ամբինը նոր էր ձևավորվում, դասախոսներ դեռ չկային։ Արեգ Դաբաղյանին նշանակեցին ղեկավարի պաշտոնակատար և նրա առջև խնդիր դրվեց՝ վերազինել համալսարանը և պաշտպանել գիտական թեզ։

1947 թվականին Խարկովի մեխանիկամեքենաշինական ինստիտուտում Դաբաղյանը պաշտպանել է թեկնածու��կան թեզ։ 1962 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1964-1977 թվականներին Խարկովի մանկավարժական ինստիտուտում եղել է «Շարժման ավտոմատ կառավարման» ամբիոնի վարիչ, 1977-1990 թվականներին՝ «Կառավարման ավտոմատացված համակարգերի» ամբիոնի վարիչ։ Դաբաղյանը ղեկավարել է ամբիոնը մինչև 1990 թվականը, սակայն դասախոսություններ է կարդացել մինչև 1998 թվականը։ 1998 թվականին ծանր հիվանդության արդյունքում նա կորցրել է ոտքերը։ Դրանից հետո, մինչև իր կյանքի վերջին օրերը նա զբաղվել է գիտական աշխատանքներով։

Հեղինակ է 12 մենագրության, բազմաթիվ գիտական հոդվածների։

Լավագույն աշխատությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Оптимальное проектирование машин и сложных устройств. Москва, 1979[4]:
  • Проектирование технических систем. Москва, 1986;
  • Принципы автоматизированного проектирования систем машин и технологических процессов : Учеб. пособие / А. В. Дабагян ; Харьк. политехн. ин-т им. В. И. Ленина, 65 с. 20 см, Харьков ХПИ 1987:
  • Моделирование процессов развития и реконструкции гибких производственных систем / А. В. Дабагян, И. В. Кононенко, 155, с. ил. 21 см, Харьков Вища шк. Изд-во при Харьк. гос. ун-те 1989:
  • Формализованная модель инвариантных частей заработной платы специалистов, работающих по найму / А. В. Дабагян, 52 с. ил. 21 см, Киев ИК 1990:
  • Пути согласования достижений научно-технического прогресса и социально-экономических проблем в условиях глубокого кризиса. Х., 1994 (в соавт.):
  • Совершенствование профессиональной подготовки и переподготовки специалистов в современных условиях. Х., 1996 (в соавт.):
  • Человек, его сознание и культура в паутине электронно-цифровых

сетей[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ученые Харьков
  2. Памятная доска выдающемуся ученому А.В. Дабагяну в НТУ «ХПИ» в г. Харькове
  3. РОФЕССОР АРЕГ ВАГАРШАКОВИЧ ДАБАГЯН – УЧЕНЫЙ И ОРГАНИЗАТОР ВЫСШЕЙ ШКОЛЫ.pdf
  4. «Оптимальное проектирование машин и сложных устройств». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  5. Человек, его сознание и культурав паутине электронно-цифровых сетей

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]