Jump to content

Արայիկ Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արայիկ Օհանյան
Ծնվել էփետրվարի 19, 1965(1965-02-19) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունծաղրանկարիչ

Արայիկ Զավենի Օհանյան, Արզօ (փետրվարի 19, 1965(1965-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրաֆիկ, ծաղրանկարիչ, նկարիչ-ձևավորող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։

1991 թվականից համագործակցել է «Մեհյան», «Հայ գրող», «Անահիտ», «Վելաս պրինտ», «Տիգրան Մեծ» հրատարակչությունների հետ։

1991–1993 թվականներին աշխատել է «Հայ գրող», 1994–1998 թվականներին՝ «Հայք», 1999 թվականից՝ «Հայկական ժամանակ» թերթերի խմբագրություններում։

2004 թվականից՝ Հայաստանի ծաղրանկարիչների ընկերակցության հիմնադիրներից և փոխնախագահ։

Նկարազարդել և ձևավորել է Ա. Բաղոյանի «Հետո չես գտնի» (1991), Ջ. Արմսթրոնգի «Անմահական ջուր» (1992), Վրեժ Վարդունու «Լուսաթևիկ» (1992) և «Արևի ձնծաղիկը» (1997), Հովհաննես Սարոյանի «Հուշերի կապույտ հովտում» (1995), Ս. Հովհաննիսյանի «Գաղտնիքն էլ է... կին» (1997), Սերգ��յ Գալոյանի «Սայթաքում գլաքարի վրայով» (2004), Արկադի Ավերչենկոյի և Միխայիլ Զոշչենկոյի «Ծիծաղի արքաները» (2004, ժող.), Արշալույս Ղազինյանի «XX դարի հարյուր նշանավոր հայերը» (ռուսերեն, 2006), Գ. Գարունի «Իմ Շաղատ» (2014) և այլ գրքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։