Արամ Մկրտչյան
Արտաքին տեսք
Արամ Մկրտչյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 17, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ��այաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Արամ Սայադի Մկրտչյան հուլիսի 17, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ , Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր[1]։
- 1983—1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
- 1985—1990 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ է։
- 1989—1991 թվականներին աշխատել է գյուղատնտեսության էլեկտրոֆիկացիայի համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղում, որպես ինժեներ։
- 1991—1993 թվականներին եղել է քրիստոնեա-ձեռներեցների ֆոնդի փոխնախագահ։
- 1993 թվականից եղել է Քրիստոնեա դեմոկրատիայի աջակցության ֆոնդի գործադիր տնօրեն։
- 1994—1995 թվականներին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ։
- 1995—1999 թվականներին դարձել է խորհրդարանի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արամ Սայադի Մկրտչյան».
{{cite web}}
: Unknown parameter|view=
ignored (օգնություն) - ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՐԱՄ ՍԱՅԱԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ(չաշխատող հղում)
- Արամ Սայադի Մկրտչյան