Արամ Արսենյան
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Արսենյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արսենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Արսենյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ |
Մասնագիտություն | թարգմանիչ, թղթակից, պետական ծառայող և ձեռնարկատեր |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Արամ Արագեղեցիկի Արսենյան (հուլիսի 1, 1958, Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, ՀՀ պետական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (2015-2017 թվականներ)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբերենի բաժինը։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1981 թթ. - եղել է Ջերմուկի քաղաքային կուլտուրայի տան տնօրեն։
- 1981-1984 թթ. - աշխատել է Լիբիայում որպես արաբերենի թարգմանիչ։
- 1984-1986 թթ. - աշխատել է Ջերմուկի պատկերասրահում՝ որպես ավագ գիտաշխատող։
- 1986-1988 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1988-1989 թթ. - եղել է «Շինարար» թերթի թղթակից։
- 1989-1992 թթ. - աշխատել է Ջերմուկի մարզամշակութային համալիրում որպես ադմինիստրատոր, ապա՝ տնօրեն։
- 1992-1993 թթ. - աշխատել է «Պրոմեթևս» բորսայում՝ որպես բաժնի պետ։
- 1993-2011 թթ. - հիմնադրել և ղեկավարել է մի շարք ՍՊԸ-ներ։
- 2011 թ. ապրիլի 12-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ[1]։
- 2013 թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից[2]։
- 2014-2015 թթ. - աշխատել է ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ում՝ որպես խորհրդական։
- 2015 թ. փետրվարի 11-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[3]։
- 2017 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ամուսնացած է։ Անկուսակցական է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Ա. ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.