Jump to content

Արամո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամո (այլ կիրառումներ)
Արամո
Ի ծնե անունԱրամ Ավրորայի Գևորգյան
Ծնվել էհունվարի 24, 1968(1968-01-24) (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ և Հայաստան Հայաստան
Մասնագիտությունդերասան, երգիչ և թմբկահար
ԱշխատավայրՀայաստանի էստրադային նվագախումբ և Հայաստանի Երգի պետական թատրոն
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1985) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1989)
ԱմուսինԷմմա Պետրոսյան
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Արամո (լրիվ անունը Արամ Ավրորայի Գևորգյան[1], հունվարի 24, 1968(1968-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, դերասան, թմբկահար։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)։

Դերասան Ավրորա (Ավետիք) Գևորգյանի որդին է, երգչուհի Էմմա Պետրոսյանի ամուսինը։

1985 թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը։ Հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում։ 1985-1989 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։

Ստեղծագործական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագել է «Արևիկ» մանկական համույթում։ 1986-1992 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգիչ և թմբկահար, 1993-1997 թթ.՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի մենակատար։ 1998 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։

Խաղացել է թատերական ներկայացումներում և Էդմոնդ Քեոսայանի «Մխիթար սպարապետ», «Ծաղրածուի ժպիտը», Դովլաթյանի «Սողանք», «Մեր բակը», Սալեմի «Վոդկա լիմոն», Ռուդակովի «Գնչուհին» և այլ ֆիլմերում։

2012 թ. նկարահանվել է «Հովիվը», 2013 թ.` «Սպիտակ գառան երազը» և «Стрелок» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Որոգայթ»,«Սարոյանները» և «Աբելի քույրը» սերիալներում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկել է 4 ձայնասկավառակ, որից 3-ը կնոջ՝ Էմմա Պետրոսյանի հետ համատեղ։

  • Սև ու սպիտակ (2000)
  • Երանի (2003)
  • Վերադարձ դեպի տուն (2010)

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]