Արամայիս Աբգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Աբգարյան | |
---|---|
Ծնվել է | 1906 Հոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1942 մարդասպանություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Արամայիս Աբգարյան (1906, Հոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1942), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամայիս Աբգարյանը ծնվել է 1906 թվականին Հոռոմում։ Լենինականի (այժմ՝ Գյումրի) բանֆակն ու Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Էջմիածնի շրջանում։ 1938-1941 թվականներին սովորել է ասպիրանտուրայում, պաշտպանել թեկնածուականը։ Մինչև 1941 թվականը դասավանդել է համալսարանում[1]։
1941 թվականին զորակոչվել է բանակ։ Բաքվի ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո մեկնել է առաջին գիծ՝ Ղրիմ։ 1942 թվականի մայիսին Աբգարյանը իր ընկերների հետ Կերչում ընկել է շրջափակման մեջ և 36 տարեկանում զոհվել հերոսի մահով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 8։