Արաբո կամավորական ջոկատ (Արարատ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաբո կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Արաբո կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Արաբո |
Ստեղծվեց | 1988 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1992 |
Արաբո կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին Արարատ քաղաքում։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1992 թվականին ջոկատի հիմքի վրա կազմավորվել է շրջանի մոտոհրաձգային գումարտակի 2-րդ վաշտը։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Հայաստանի Արարատի շրջանի (Քյարքի (Տիգրանաշեն), Երասխ, Երասխի բարձունքներ), Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Մեղրիի (Նյուվադի) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Չափար), Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա․ Սարգսյան, ռազմական խորհրդի նախագահ՝ Գ․ Խաչատրյան։ Ջոկատից Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 1 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |